• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
17.04.2018 | 13:05

Սիրիան հրթիռակոծումից հետո

Սիրիայի ուղղությամբ արձակված հարյուրից ավելի հրթիռները նախանշեցին այն նոր իրողությունը, որը ստեղծվել է այդ պետության շուրջ: Խոսքը ոչ միայն քաղաքական, այլև ռազմական հավասարակշռության մասին է։ Հրթիռակոծումը ցույց տվեց, որ հակաասադական ուժերի և նրա կողմնակիցների միջև չկա ընդհանուր կարծիք գործողությունների միասնական իրականացման և դրա շարունակականության շուրջ։

 

Սա փաստում է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը բոլորի համար վերածվել է գլխացավանքի, որից ելք գտելու ճանապարհներն անհայտ են։ Պարզ չէ, թե ով և ինչ է ուզում, ինչի համար է պայքարում։ Եթե ժամանակին Արևմուտքում կար միասնական կարծիք, որ Ասադը պետք է հեռանա, ապա այսօր այդ հարցում տեղի է ունեցել տեղաշարժ, և եվրոպական շատ պետություններ չեն պատկերացնում, թե ինչ կլինի Սիրիայում Ասադի հեռացումից հետո։ Շատ փարձագետներ կարծում են, որ դա կարող է հնագեցել միգրանտների նոր ալիքի, միլիոնավոր մարդիկ կարող են շարժվել դեպի Եվրոպա՝ իրենց առջևից ջնջելով բոլոր սահմանները։

 

Հրթիռակոծմանը մասնակցեցին միայն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. սա նշանակում է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ հակաիսլամական կոալիացիան  դադարել է գործել, և Վաշինգտոնը իր սիրիական քաղաքականության ռազմական կոմպոնենտի մեջ կարող է հենվել միայն այս ուժերի վրա։ Այս իրականությունը սահմանափակում է Թրամփի հնարավորությունները, և վերջինս ստիպված է հետաձգել ամերիկյան ռազմական միավորների դուրս բերումը այդ պետության տարածքից։

 

Հրիթռակոծմանը չմասնակցեց ամերիկյան կոալիցիայի անդամ Թուրքիան, սակայն վերջինս ողջունեց իր ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից իրականացված ռազմական գործողությունը։ Սա էլ իր հերթին ցույց է տալիս, որ Իրան-Ռուսաստան-Թուրքիա սիրիական հարցի շուրջ ձևավորված համագործակցությունը միասնական չէ, իսկ դրա անդամ պետությունների շահերը հակասում են միմյանց։

 

Ըստ հաղորդագրությունների՝ Սիրիայի կառավարության հակաօդային պաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել արձակված հրթիռների մի մասը։ Տվյալները այստեղ տարբեր են՝ 30-ից մինչև 70 հրթիռ է ոչնչացվել։ Սակայն նույնիսկ եթե 30 թիվն է ճիշտ, ապա սա նշանակում է, որ Ասադին հաջողվել է 70-ական ավականների ՀՕՊ համակարգերով զինված ոչնչացնել ամերիկյան «խելոք» հրթիռերի 30 տոկոսը, ինչը համաձայնենք բավական մեծ թիվ է։

 

Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը կարիք ունի թամացնելու իր հրթիռային համակարգը, ինչը իր հերթին ձեռնտու է ամերիկյան ռազմական արդյունաբերությանը, որը ընթացող պատերազմական գործողություններից միայն շահում է։ Ռուսները, ինչպես և սպասվում էր, նախընտրեցին չպատասխանել ու նույնիսկ չպաշտպանվել հրթիռակոծությունից։ Սա նշանակում է, որ խոսակցություններն այն մասին, թե ռուսները և ամերիկացիները համաձայնեցնում են իրենց գործողություները հատկապես հրթիռակոծման ընթացքում, համապատասխանում է իրականությանը։

 

Սիրիայի հրթիռակոծումը նաև ցույց տվեց այն ճեղքերը, որոնք կան այդ պետության շուրջ ստեղծված սիրիամետ ու հակասիրիական կոալիցիաներում։ Ու անկախ զարգացման հետագա ընթացքից, մինչ Սիրիայի շուրջ շահերի պայքար է ընթանում, հազարավոր անմեղ քաղաքացիներ են սպանվում՝ զոհ գնալով մեծ տերությունների խաղերին։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /