• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
17.04.2018 | 15:33

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 7 մասնակից

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որով թիմը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով.Արմեն Մելիքյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ):

Մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ: Մեր ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Երևանի Օլիմպավանում:

Ապրիլի 28-ին թիմը կմեկնի Կասպիյսկ:


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /