• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
18.04.2018 | 12:34

Քրիստափոր Վերմիշյան

Վերմիշյանը եղել է Ժողովրդական կուսակցության ակնառու դեմքերից և «Մշակ»-ի մտավորականներից մեկը։ Ազգային քաղաքական կյանքում նա առաջին անգամ երևաց Ազգային Բյուրոյի միջկուսակցական խորհրդակցական ժողովում, ինչպես նաև մասնակցություն ունեցավ Ազգային Բյուրոյի և Կամավորական խմբերի կարգադրիչ մարմնի գործունեությանը։ 1917թ․-ի ապրիլի 10-13-ը նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել Թիֆլիսում նախատեսվող հանդիպման համար, ինչպես նաև սեպտեմբերի 28-ին Թիֆլիսի Առաջնորդարանի դահլիճում մասնակցել է Կամավորական խմբերի հանդիպմանը, որտեղ մասնակցում էին նաև նախկին կամավորական խմբերի հրամանատարներ, գավառական բյուրոների և կոմիտեների ներկայացուցիչներ, Թիֆլիսի Միջկուսակցկան մարմինը, Արևմտահայ խորհրդի անդամները ի դեմս Անդրանիկի, ԱԹերզիպաշյանը, Վահան Փափազյանը և այլք, ընդհանուր առմամբ՝ 203 հոգի, որոնցից 113-ը՝ դաշնակցական, 43-ը՝ ժողովրդական, 23-ը՝ սոցիալ-հեղափոխական, 9-ը՝ մենշևիկ, բոլշևիկ և հնչակյան, 7-ը՝ անկուսակցական։

Ժողովը քննարկում էր ազգի առջև ծառացած գերխնդիրները։ Այս խորհրդակցություններում Վերմիշյանը ելույթ ունեցավ ռուսերեն լեզվով, որի դեմ ժողովը բողոքեց։ Նա հստակորեն հայտարարեց, որ Ժողովրդական կուսակցությունը բուրժուազիա չէ, այլ ապադասակարգային կուսակցություն,որ միակն է, որ կանգնած է պետական տեսակետի հիմքում։ Նա ողջունեց կոալիցիայի գաղափարը, բայց նշեց, որ չի կարող լինել կոալիցիա այն դեպքում, երբ միայն բուրժուազիայից են զիջումներ պահանջվումդա թերություն է։ Նա իսկական համերաշխության կոչ արեց։ Վերմիշյանը դեմ էր հողային բաշխումի ընդհանրական ծրագրին, որը կարող էր Կովկասում առաջ բերել անկարգություններ ու ջարդեր։

Այս ժողովը կոալիցիայի պաշտպանության համար ընտրում է բանաձևերի հանձնաժողով, իսկ կուսակցություններին ներկայացված հաշտեցման բանաձևերի և ընդհանուր մեկ բանաձևի մշակման համար կազմվում է 10 հոգանոց հանձնաժողով՝ երկու հոգի յուրաքանչյուր կուսակցությունիցԱրարատյան, Վրացյան, ԼԱթաբեկյան, ՀՏեր Օհանյան, ՄՊապաջանյան, ՔՎերմիշյան, ՀՄանանդյան, ՏոթքԻսախանյան։

Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 2-ի նիստին հայտարարվում է պարենավորման նոր նախարարի համար Քրիստափոր Վերմիշյանի թեկնածությունը, ով այդ ժամանակ Թիֆլիսում էր։ Սակայն վերջինս եռ երկար ժամանակ չեկավ Հայաստան՝ պաշտոնը ստանձնելու։ Մարտի 1-ին Վերմիշյանը հաստատվեց իր պաշտոնում և պարենավորման խնդիրները լուծելու համար մարտի 26-ին հատկացնում է 50 մլն ռուբլի՝ գյուղացիությանը սերմացու հայթայթելու համար։

Այս շրջանում, առհասարակ, Հայաստանի կառավարությունը գտնվում էր ակայուն իրավիճակում, ժողովրդական նախարարները կողմնորոշվել էին Թիֆլիս։ Այդ կառավարությունում ստորագրվում է 1919թ․-ի մայիսի 28-ի ակտը, որի հրապարակումից հետո ՍՀարությունյանի առաջնորդությամբ ժողովրդականները պահանջում են չեղյալ այտարարել ակտը։ Պահանջը մերժվում է, հունիսի 24-ին արդեն նախարարների կազմից դուրս են գալիս ՍՀարությունյանը, ՍԷնֆիաջյանը, ԳՄելիք-Ղարագյոզյանը և Վերմիշյանը, այսպիսով վերջ դնելով կոալիցիային։

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /