• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
18.04.2018 | 17:20

Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը` փոխվարչապետեր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Կարեն Կարապետյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

 

Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով փոխվարչապետ է նշանակվել Վաչե Գաբրիելյանը։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

 

Վաչե Վազգենի Գաբրիելյանին նշանակել փոխվարչապետ»,–ասված է հրամանագրում:

 

Փոխվարչապետ է նշանակվել նաև Արմեն Գևորգյանը։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

 

Արմեն Անդրանիկի Գևորգյանին նշանակել փոխվարչապետ»,–ասված է համապատասխան հրամանագրում։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /