• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
20.04.2018 | 20:02

Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն: «Հանրապետության ծնունդը» խորագրով ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի եւ Սփյուռքի թանգարանների եւ անձնական հավաքածուների եզակի այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսիք են հուշամեդալները, պաստառները, եզակի հրատարակությունները, պատմական լուսանկարները եւ այլն:

Թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանընշեց, որ ցուցադրությունը ստեղծվել է ինչպես թանգարան-ինստիտուտում պահվող բնօրինակ նյութերի, այնպես էլ այլ հաստատությունների եւ մասնավոր հավաքածուների բացառիկ նշանակության նյութերի հիման վրա:

«Սա մի ցուցադրություն է, որը կոչված է ներկայացնելու Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը… Հանրապետությունը,  անկախությունը, ի տարբերություն մեր հարեւանների, ոչ թե սկուտեղի վրա  մատուցվեց, այլ հռչակվեց արյան գնով, դժվարագույն պայքարի արդյունքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Ցուցադրված են Ավետիս Ահարոնյանի ոսկե գրիչը, որով ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, հայկական բանակին եւ պետական խորհրդանշաններին առնչվող բացառիկ ցուցանմուշներ, Սարդարապատում հայտնաբերված թուրքական դրոշի ծայրակալը… Ներկայացված են նաեւ վերջին մեկ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի ձեռք բերած ցուցանմուշներ: Դրանց շարքում են վերջերս բացահայտված բացառիկ նշանակության ապակե նեգատիվները, որոնք ներկայացնում են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների տարհանման գործողությունները: Նեգատիվները թանգարան- ինստիտուտին է հանձնել ֆրանսիական նավատորմի ռազմածովային սպա Լյուսիեն Բոժեի թոռնուհին՝ Ան Սուպան:

Ցուցադրույթը բաց կլինի մինչեւ հունիսի 5-ը:



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /