• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
21.04.2018 | 12:04

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Վարպետի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նկարչի վերջին շրջանի աշխատանքները, որոնց հիմնական թեման հայրենիքն է ու հայրենի բնությունը:

 

Ինճպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ Երևանի քաղաքապետը վարպետին մաղթել է քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

 



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /