• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 24, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
20.04.2018 | 21:18

Նիկոլ Փաշինյանը նախապայմաններ ներկայացրեց իշխանությունների հետ երկխոսության համար

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ չի մերժում իշխանությունների հետ երկխոսությունը, սակայն ունի մի շարք նախապայմաններ: «Մենք ասում ենք, որ ընդհանրապես ուշ է, գնացքը գնացել է, բայց դա չի նշանակում, թե մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, թե պատրաստ է քննարկեմ միայն իշխանության հրաժարականը, հրաժարականին և դրա հետ կապված պայմանները:

Անդրադառնալով հետագա քաղաքական զարգացումների հետ կապված իրենց պատկերացումներին` նա ներկայացրեց մի քանի կետ, որոնք կրկին վերաբերում էին ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին, ԱԺ-ի կողմից նոր վարչապետի ընտրությանը, ժամանակավոր կառավարության ձևավորմանը և հնարավոր քաղաքական պայմանավորվածությամբ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը:

«Այս ծրագրի կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Սակայն կա մի նախապայման, որ արտահերթ ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի պետք է չլինեն, դրանք պետք է 100 տոկոսով լինեն արդար ընտրություններ»,- ասաց Փաշինյանը:

«Ելք» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև օրվա ընթացքում իրականացված քաղաքական ակցիաներին և նշեց, որ ապրիլի 20-ի երթում սահմանել են նոր ռեկորդ` այն շարունակվել է 25 կմ 100 մետր, կատարվել է 37 հազար քայլ: Նա նշեց, որ օրվա ընթացքում տեղի ունեցած ակցիաները կրել են զանգվածային բնույթ և թվարկեց այն փողոցները, որոնք  տարբեր ժամանակահատվածներում փակվել են: 

Միաժամանակ, նա ավելացրեց, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը, մի շարք մտավորականներ ընդգծել են ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: «Մենք ընդգծում ենք, որ սա խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն է, ժողովրդական և այն պետք է տեղի ունենա բաց ձեռքերի տրամաբանության շրջանակներում»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:  

Իր խոսքի ավարտին Փաշինյանը նշեց, որ ապրիլի 21-ին խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակելու են:  

 


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /