• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
22.04.2018 | 10:01

Նոր կենտրոն՝ NAASR-ի համար. Հ.Ծ.

Ապրիլի վերջերին ակնկալվում է, որ «Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի» (NAASR) Կոնկորդ պողոտայի (Բելմոնտ, Մասաչուսեթս, ԱՄՆ) վրա գտնվող հին շենքը ամբողջովին կքանդվի ճանապարհ հարթելու համար նոր, արդիական հայկական կենտրոնի շինարարության համար, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ըստ NAASR-ի նախագահ Երվանդ Չեքիճյանի , ապակեպատ արտաքինով երեք հարկանի նոր կառույցը ամենագեղեցիկն է լինելու տարածքում եւ ծառայելու է հայկական համայնքին որպես գլոբալ ծառայությունների կենտրոն:

 

Նոր շենքի շինարարության գլխավոր նվիրատուներն են Էդուարդ եւ Պամելա Ավետիսյանները, Մարգարետ եւ Լեւոն Ադամյանները եւ Մարթա եւ Ջեյմս Բատմասյանները: Համայնքի այլ անդամներ նույնպես մասնակցում են իրականություն դարձնելու համար կենտրոնի նոր շենքի կառուցումը:

 

Բելմոնտի քաղաքաշինության վարչությունը հավանություն տվել է «Symmes, Maini եւ Mckee» ճարտարապետական դիզայնի ֆիրմայի գործադիր տնօրեն Արա Քրաֆյանի նախագծին:

 

NAASR-ը իր գործունեությունը շարունակելու է ժամանակավորապես տեղափոխվելով Ուոթերթաունի ՀԲԸՄ-Նյո Ինգլենդի կենտրոնական շենքը: Մոտ 40 հազար գիրք պարունակող գրադարանը մեկ տարով փակվելու է, բայց առցանց ծառայությամբ (www.naasr.org) գրքեր տրամադրվելու են ընթերցողներին:

 

Նոր շենքը ունենալու է հավաքույթների հսկայական տարածք, հետազոտությունների առաջնակարգ կենտրոն, ընդարձակ եւ հարմարավետ գրադարան, գրախանութ, Շոա հիմնադրամի տեսանյութերի դիտարկման դահլիճ, դասարաններ, տանիքում «Սոլարիում»ՙ հյուրասիրությունների եւ ժամանցի հավաքատեղի, ինչպես նաեւ այլ հարմարություններ:

 

Նախատեսվում է շենքի շինարարությունը ավարտել մեկ տարուց:

 

Հ.Ծ./ԱԶԳ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /