• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.04.2018 | 22:38

ՀԲԸՄ-ն ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար խոհեմ երկխոսության կոչ է անում

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ կոչ անելով գնալ խոհեմ երկխոսության մտահոգիչ խնդիրները քննարկելու համար:

 

«Ինչպես աշխարհի բոլոր հայերը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հետեւում է Հայաստանում ընթացող ցույցերին եւ զարգացումներին: Սփյուռքը հետեւում է այս իրադարձություններին խորը մտահոգությամբ: Մենք աջակցում ենք քաղաքացիներին խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքն իրացնելու հարցում. այս արժեքները առանցքային են ժողովրդավարության եւ ժողովրդավարական պետություններ կառուցելու համար: Մտահոգիչ է դժգոհության մակարդակը, սակայն մենք ոգեւորված ենք՝ տեսնելով ներգրավվածության մակարդակը, հատկապես մեր երկրի երիտասարդ քաղաքացիների կողմից: Հայաստանը անցում է կատարում նախագահականից խորհրդարանական հանրապետության. մի համակարգ, որը միտված է քաղաքացիներին տալու ավելի մեծ հնարավորություն՝ մասնակցելու իրենց երկրում որոշումների կայացման գործընթացին: Ելնելով կարեւոր ներքին եւ արտաքին մարտահրավերներից, որոնց առճակատվում է Հայաստանը, ՀԲԸՄ-ը կոչ է անում գնալ խոհեմ երկխոսության ՝ բաց քննարկելու մտահոգիչ խնդիրները եւ կառուցողական աշխատանք տանել լուծումների ուղղությամբ: Միայն միասին աշխատելով մենք կհաղթահարենք մեր ազգի առջեւ ծառացած մարտահրավերները»,- ասված է հաղորդագրության մեջ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /