• USD 483.03
  • GBP 647.65
  • EUR 567.51
  • RUB 7.74
  • GEL 197.96
Մայիս 21, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
23.04.2018 | 09:04

Վիգեն Սարգսյանը հայաստանյան դեպքերը համարում է ժողովրդավարության կայացման հերթական փորձաշրջան

Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացում ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Իրականում համարում եմ, որ ավանդույթի, ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը ժամանակի մեջ իրարից սկսի տարբերակվել, քանի որ խորհրդարանական ընդդիմության հրաշքը հենց դրա մեջ է. այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն և ունի ներկայացվածություն խորհրդարանում, ունի խնդիրները լուծելու այլ գործիքակազմ, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը և ստիպված է դիմել փողոցին»,- հայտարարեց Սարգսյանը:

Նա տեղ ունեցող գործընթացները համարեց որպես հերթական փորձաշրջան երկրի ժողովրդավարության կայացման համար:

Անդրադառնալով հարցին՝ կապված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձերբակալման հետ՝ նա կարևորեց, որ խափանման միջոցի և դրա հետ կապված իրավական ձևակերպումների վերաբերյալ հարցը պարզաբանվի իրավապահների կողմից:

«Երեկ պատշաճ տեղեկատվությունը տարածվել է: Պատգամավորների պարագայում կան հստակ ընթացակարգեր, որը պետք է հաղթահարվի՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ընթացակարգեր: Ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

ԱԺ երեք պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը, ձերբակալվել են ապրիլի 22-ին ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:


    Լրահոս
    ՌԱԿ
    Տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը (Լուսանկարներ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /