• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 24, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.04.2018 | 16:13

Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը. տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ

ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված  հաղորդագրության մեջ նշվում է.

«Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը»:

 


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /