• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Աշխարհի ձայն, Լրահոս
23.04.2018 | 20:01

Ասադը մեղադրել է Սիրիայի վրա հարձակում գործած երկրներին զինյալներին աջակցելու մեջ

 Սիրիային հարվածած երկրները Սիրիայում մեկնարկած պատերազմի առաջին իսկ օրերից  աջակցել են ահաբեկիչներին եւ չեն օգնել նրանց դեմ պայքարում: Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի արտգործնախարարի օգնական Հոսեյն Ջաբերի   Անսարիի հետ երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ:

Ապրիլի 14-ին Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան առավոտյան հրթիռներ էին արձակել սիրիական կառավարական օբյեկտների ուղղությամբ, որոնք, նրանց կարծիքով  օգտագործվել են քիմիական զենք արտադրելու նպատակով:

 «Այն պետությունները եւ խմբերը, որոնք իրենց գործիքներն են տարածաշրջանում, աջակցել են  ահաբեկիչներին Սիրիայում սկսված պատերազմի առաջին օրից: Նրանց ուղղակի ագրեսիան վերջին ժամանակներում չեն կարողացել դադարեցնել ահաբեկչության դեմ պայքարը, որը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ սիրիական տարածքները կվերադարձվեն»,- Ասադի խոսքերն է մեջբերում նախագահի մամուլի գրասենյակը:

Անսարին իր հերթին նշել է, որ երեք երկրների իրագործած հարվածի պատճառը եղել են ահաբեկիչների դեմ գրանցած սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների հաղթանակները, ինչպես նաեւ այն երկրների վախը, որ այս հաղթանակները նույն կերպ շարունակելու են նաեւ այլ տարածքներում:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /