• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
23.04.2018 | 19:46

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի հերթական ժողովը և ջահերով երթը Արմավիր քաղաքում

 Ապրիլի 22-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում տեղի ունեցավ հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվեցին մայիսյան տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերը։   

Ժողովի ավարտից հետո տեղի ունեցավ հետաքրքիր սեմինար-քննարկում նվիրված  «Apple» ընկերության պատմությանը և գրանցած հաջողություններին։ Սեմինարը վարեց Իշխան Մեսրոպյանըՙ ով ընդամենը 15 տարեկան է, և անդամներին քայլ առ քայլ ներկայացրեց ընկերության կողմից թողարկված «Iphone» հեռախոսների զարգացման պատմությունը։ Քննարկումից հետո անդամները նոր հետաքրքիր տեղեկություններ իմացան և իրենց շնորհակալությունը հայտնեցին Իշխանին, նա էլ իր հերթին խոստացավ, որ նմանատիպ քննարկումները կլինեն շարունակական։

 Ժողովի ընթացքում կարևորվեց նաև Մեծ Եղեռնի 103-ամյակի հարցը, և ակումբի անդամները միաձայն որոշեցին մասնակցել ապրիլի 23-ի  Ջահերով երթին։

Որոշման համաձայն՝ երեկ՝ ապրիլի 23-ին, Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները մասնակցեցինք Արմավիր քաղաքում կայացած ջահերով երթին, որը ուղեկցվեց մասնակիցների կողմից Մեծ Եղեռնին նվիրված երգերի կատարմամբ։ 

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 

 

 

 

 



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /