• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
26.04.2018 | 10:27

Ախորժակը ուտելիս է բացվում․ որքանո՞վ է սա բխում ժողովրդի շահերից

Այսպիսով, ապրիլի 23-ից մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում ժողովրդական ուժերի ճնշման տակ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ըստ էության, իրադրությունների զարգացման նման սցենարը բավականին կանխատեսելի էր և դրա ալտերնատիվը, հավանաբար, միայն մեկն էր՝ արյունահեղություն։ Այս առումով փառք ու պատիվ Հայաստանի երրորդ նախագահին, որը նախընտրեց հեռանալ։

 

Առանձին և բավական հետաքրքիր վերլուծության թեմա է, թե ինչպես մեր երկրում ստեղծվեց նման պատային իրավիճակ, սակայն այսօր առավել կարևոր է խոսել հետագա զարգացումների մասին։ Դրանք, իմ կարծիքով, պետք է լինեն միայն օրինականության դաշտում, ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, որը թելադրում է հետևյալը

 

149-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանվում է, որ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նույն հոդվածի երկրորդ կետը սահմանում է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը։ Այն արդեն կիրականացվի նոր Ազգային ժողովի կողմից, որի ընտրությունները տեղի կունենան երկրի Հիմնական օրենքով նախատեսված 30-45 օրերի սահմաններում։

 

Իսկ ի՞նչ են առաջարկում կողմերը։ Բնական է, որ ՀՀԿ կողմից ներկայացված վարչապետի թեկնածուն քիչ շանսեր ունի արժանանալու ժողովրդի հավանությանը և վերը նշված ցիկլը, ըստ էության, անհրաժեշտ կլինի անցնել ամբողջությամբ։ Նման «քաղաքավարի-մերժողական» ճանապարհը համարում եմ ամենաանցնցումը և տրամաբանականը։ Երկրում փոխվել է քաղաքական իրավիճակը, և վարչապետը պետք է ընտրվի նոր ԱԺ-ի կողմից։

 

Սակայն Նիկոլ Փաշինյանը կարծեք թե դրան էլ համաձայն չէ։ Նա արդեն որոշել է, որ ինքը պետք է լինի երկրի վարչապետ։ Իր կարծիքով Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո յոթնօրյա ժամկետում ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետի ժողովրդի թեկնածուին, որին կորոշեն հրապարակում, այնուհետև կձևավորվի ժամանակավոր կառավարություն և սեղմ ժամկետներում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նման առաջարկը չի կարող ընդունելի լինել ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ցանկացած օրինապաշտ և սեփական երկրի վարկը հարգող քաղաքացու համար։

 

Արդեն փաստ է, որ երեկ նախատեսված Կարապետյան-Փաշինյան հանդիպումը չկայացավ, և Նիկոլը կփորձի կրկին դիմել հրապարակի օգնությանը, ինչից արդեն «լավ հոտ չի գալիս»։ Ինչո՞ւ։ Քանի որ ժողովրդի համախմբման հիմնական գաղափարը Սերժ Սարգսյանի հեռանալն էր։ Նիկոլը իր թիմով փայլուն կատարեց նրա հեռացման միտինգային-կազմակերպչական մասը ընդամենը։ Հաջորդ քայլերն արդեն պետք է լինեն կշռադատված, հուզականությունից հեռու և ամբողջապես ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, այլապես ոգևորության ալիքի վրա մենք մեկ ոչ լեգիտիմ իշխանությունը կփոխարինենք մեկ այլով, որի իրավունքը մենք չունենք՝ չափից ավելի մեծ են «խաղադրույքները»։ Եթե Նիկոլը դա չհասկանա, երկիրը կարող է կանգնել լուրջ խնդիրների առջև։

 

 

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /