• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
26.04.2018 | 12:34

Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Երևանում բացել բոլոր փակ փողոցները և զբաղվել մայրաքաղաքում առանց պետհամարանիշի մեքենաներով:

«Կոչ եմ անում բոլորին Երևանում բացել բոլոր փակ փողոցները: Բոլոր ակտիվիստներին խնդրում եմ գտնել առանց պետհամարանիշի կամ փակ պետհամարանիշներով մեքենաները: Այսօր առանց պետհամարանիշ կամ փակ համարներով ոչ մի մեքենա չպետք է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել այն մասին, որ մայրաքաղաքում շրջում են առանց պետհամարանիշ կամ փակ համարներով մեքենաներ: «Խնդրում ենք բոլոր համարները տեղադրել, բացել և նոր միայն երթևեկել: Մենք ինչի՞ համար պետք է փակենք մեր դեմքը»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանի նախաձեռնած շարժումը կոչ է անում նաև պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, մեքենան վարել պետհամարանիշները բաց՝ առանց ծածկելու կամ հանելու դրանք, մաքուր պահել տարածքը, բաց պահել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները, ժամը 23։00-ից հետո դադարեցնել ազդանշանները: «Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք։ Ով չի հետևում այս կանոններին, նա չի կարող համարվել մեր շարժման մասնակից»,-նշել են նրանք:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /