• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
26.04.2018 | 16:53

Երվանդ Տեր-Մինասյան

Երվանդ Տեր-Մինասյանը ծնվել է 1879թ․-ի նոյեմբերի 7(19)-ին Հառիճում։ Նախնական կրթությունն ստացել է 1892թ․-ին Հառիճի վանքի դպրոցում, որից հետո՝ 1900 թ․-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Տեր-Մինասյանն արդեն 1905թ․-ին ձեռնադրվում է  վարդապետ։ 1900-1904թթ․-ին մեկնում է Գերմանիայի Լայպցիգի և Բեռլինի համալսարաններ, որտեղ ուսումնասիրում է փիլիսոփայություն, պատմություն, բանասիրական գիտություններ, եբրայերեն, ասորերեն, հունարեն, եվրոպական լեզուներ ու գրականություն։

Վերադառնալով Էջմիածին՝ Տեր-Մինասյանը դասավանդում է Գևորգյան ճեմարանում, դառնում է մայրավանքի տպարանի տնօրենը։ 1910թ․-ին հրաժարվում է հոգևոր կոչումից և նվիրվում է գիտական գործունեությանը՝ մասնավորապես դասավանդում է Էջմիածնի, Երևանի, Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի դպրոցներում։ Խորհրդային տարիներին, սակայն, հարաբերությունները չի խզել և մնայուն է պահել Մայր Աթոռի հետ, այս շրջանում տպագրել է եկեղեցական առանձնահատուկ գրականություն։

1921թ․-ին նշանակվել է Էջմիածնի Մշակութա-պատմական ինստիտուտի գիտական քարտուղար, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» տարեգրքի խմբագիր։ Գիտության բնագավառում ստանձնել է բազմաթիվ այլ պաշտոններ։

1943-1949թթ․-ին Տեր-Մինասյանը եղել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչը։ Իր «Հայոց եկեղեցու հարաբերութունները Ասորաց եկեղեցիների հետ» աշխատության մեջ, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներում նա հետազոտել է հայկական և ասորական եկեղեցինեի փոխազդեցությունը, քննարկել է հայ գրավոր մշակույթի ու լեզվի պատմության բազմաթիվ հարցեր, ճշգրտել է հայոց գրերի ստեղծման թվականը, անդրադարձել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հասարակական, լուսավորչական ու թարգմանչական գործունեությանը մասնավորապես «Ոսկեդարի հայ գրականությունը», «Հայոց գրերի գյուտի թվականի և այլ հարակից խնդիրների մասին» գործերում։

«Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից» ուսումնասիրության մեջ նա քննարկման է ենթարկել զանազան աղանդավորական շարժումներ, ինչպիսիք են Բորբորիտները, մծղնեությունը, մազդեական կրոնը, պավլիկյան և թոնդրակյան շարժումները։

Տեր-Մինասյանը հրատարակել է աղբյուրագիտական ու բնագրագիտական բազմաթիվ գործեր․ 1907թ․-ին Երևանի Ս․ Աստվածածին մայր եկեղեցում հայտնաբերված Երանոսի «Ցույցք առաքելական քարոզչության»-ը, 1908թ․-ին Կ․ Տեր-Մկրտչյանի հետ միասին  Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն»-ը, որի հունական բնագիրը կորած է, 1910թ․-ին կրկին երկուսով՝ «Ընդդեմ հերձվածոց»-ը։ 1957թ․-ին պատրաստել է «Վասն Վարդանայ և հայոց պատերազմի» երկի քննական բնագիրը և հրատարակել աշխարհաբար։

Նա մեծ ավանդ ունի թարգմանչական բառարանների ստեղծման գործում։ Նրա հեղինակությամբ 1933-35թթ․-ին լույս է տեսել «Ռուս-հայերեն նոր բառարանը» երկու հատորով, 1947թ․-ին «Հայ-ռուսերեն բառարանը», 1935թ․-ին՝ «Օտարազգի դարձվածքների գրպանի բառգրքույկ»-ը։

Մեծ ավանդ ունի նաև մարքսիզմ-լենինիզմ քարոզող գրականության թարգմանության գործում։ Պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով», 1959թ․-ին ստացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։

Մասն է կազմել «Մշակ»-ի սերնդի, որ 1917թ․-ի փետրվարյան հեղափոխությունից հետո հայ Կադետների Հայ դեմոկրատական կուսակցությունը անվանափոխել է Հայ Ժողովրդական կուսակցություն՝ Թիֆլիս կենտրոնով։ Երվանդ Տեր-Մինասյանը կուսակցության մտավորական խավի ներկայացուցիչներից էր։

Թեքեյան մշակութային միության կազմումից հետո ռամկավար ազատական մտավորականներն ու գործիչները ակտիվ կապ պահպանեցին Տեր-Մինասյանի հետ, ով իր տասնամյակների փորձով կիսվում էր նրանց հետ։

Երվանդ Տեր-Մինասյանը մահացել է 1974թ․-ի հուլիսի 12-ին Երևանում։



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /