• USD 483.03
  • GBP 647.65
  • EUR 567.51
  • RUB 7.74
  • GEL 197.96
Մայիս 21, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
27.04.2018 | 13:30

Նիկոլին սպասվող կռիվը ինքն իր դեմ. Հակոբ Ավետիքյան

Դեռեւս մարտի 16-ին մեր թերթի իմ սյունակում ստորագրել էի «Խորհրդանական, թե՞ վարչապետական հանրապետություն, կամ գուցե միապետակա՞ն» վերնագրով հոդված, որտեղ շարադրել էի իմ մտորումները այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հիշեցնեմՙ խորհրդարանական մեծամասնությունը, հանրապետական, դաշնակցական եւ ծառուկյանական, փոխանակ ուժեղացնելու խորհրդարանի դերն ու իրավասությունները, փութաջանորեն հզորացնում էին նորացված Սամհանադրությամբ արդեն իսկ անհամաչափ հզորացված վարչապետական պաշտոնը, կողոպտելով ու նսեմացնելով հանրապետության եւ խորհրդարանի նախագահների իրավասությունները: Այդ էր պատճառը, որ նշյալ հոդվածում ժխտում էի այդ պայմաններում ՀՀ նախկին նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը թեւակոխում է խորհրդարանական կառավարման փուլ. դա անհեթեթություն էր եւ է՛. Հայաստանը թեւակոխում էր եւ է՛ վարչապետական, եթե կուզեք, ինչպես ուրիշներ են իրավամբ որակելՙ սուպերվարչապետական կառավարման փուլ: Ավելի շուտՙ միապետական փուլ:

 

 

 

Ներողություն եմ խնդրում ընթերցողից, որ խախտելով լրագրողական էթիկան եւ անձնապես իմ սկզբունքըՙ շարունակում եմ մեջբերում անել իմ հոդվածից, որտեղ գրել էի նաեւ, մեղադրական խոսքս հղելով ՀՀԿ-ական, դաշնակցական եւ ծառուկյանական պատգամավորներին, որ անձնակենտրոն իշխանություն ստեղծելով նրանք փաստորեն Հայաստանը կանգնեցնում են կրախի առաջՙ ներսից ու դրսից խոցելի են դարձնում, նախՙ ի՛ր, տվյալ վարչապետի, ապաՙ պետությա՛ն գոյությունը:

 

 

 

Հենց այդ օրերին, երբ գրվել էր այդ հոդվածը, զրույց ունեցա ՀՀԿ-ական մի քանի հին ընկերների հետ, որոնք, ինձ նման մտահոգ, ընդունեցին ասվածի ճշմարտությունը, սակայն իրենց վարմունքը բացատրեցին հետեւյալ կերպ. վերջին տասը տարում, եւ դրանից էլ առաջ, երկրում ստեղծվել է կառավարման մի համակարգ, որը ստիպում է գնալ նման քայլերիՙ երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական ու տնտեսական քայլերը թելերով ու թելիկներով կախված են այդ նախագահի կամ նոր վարչապետի տրամադրությունից, որոշումից ու կամքից, հետեւաբար կտրելով այդ թելերից անգամ մի քանիսը, կստանանք քաոս, իսկ քաոսը կբերի պետականության կորստի: Որպես միակ մխիթարություն եւ ապահովություն, խոսակիցներս հիշեցրին, որ իրենց լիդերը հրաշալի գրոսմայստեր է, շախմատային հաշվարկումների մեծ վարպետ:

 

 

 

Այժմ, հետնյալ թվով կարող եմ ասել, ինչպես օրերս մամլո ասուլիսներից մեկում էի նշել, Սերժ Սարգսյանը եթե նույնիսկ շատ վարպետ շախմատիստ է, ապա միայն սպիտակներով խաղալու դեպքում. նա շատ թույլ է սեւերի քայլերը հաշվարկելու գործում: Իսկ սեւերը, այս պարագայում, ժողովուրդն է, երիտասարդությունը, հատկապես ուսանող երիտասարդությունը, որը ցույց տվեց, Նիկոլ Փաշինյան հեղափոխականի անուրանալի տաղանդի շնորհիվ, սպիտակների արքային անձնատվության մատնելու իր ողջ կարողությունն ու հուժկու թափը:

 

 

 

Այժմ Ն. Փաշինյանը, մեջքին ունենալով ժողովրդի առավել ակտիվ զանգվածների զորակցությունը (քիչ էր մնում ասեիՙ ուսապարկը), ձիավարում է սրարշավ, քաջ գիտակցելով, որ ժամանակը իր օգտին չէ: Նա արշավում է սրընթացՙ գրավելու վարչապետական այդ նույնՙ գերհզոր, միապետական աթոռը, եւ օգտվելով նույն աթոռիՙ սահմանադրականորեն ուռճացված հնարավորություններիցՙ իր կամքը պարտադրելու բոլորին, նաեւ... ինքնիրեն, կռիվ տալու իր իսկ դավանած կամ հայտարարած սկզբունքների, իր իսկ քննադատած կարգուսարքերի դեմ:

 

 

 

Կհաջողվի՞ նրան այդ պայքարի ելքը վճռել հօգուտ ժողովրդի, պետականության, ազգաբնակչության բարօրության, բարգավաճումի: Կասկածելու իրավունքը բոլորինս է, եւ առաջին հերթինՙ մեր խանդավառ երիտասարդությանը, որի ներողամտությանը ապավինելը հակացուցված է բոլորիս համար, նույնիսկ Նիկոլին եւ ամենի՛ց առաջ Նիկոլին:

 

 

 

 

 

Հակոբ Ավետիքյան/ԱԶԳ



    Լրահոս
    ՌԱԿ
    Տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը (Լուսանկարներ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /