• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
30.04.2018 | 17:26

Արա Բաբլոյանի և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը

Ազգային ժղովում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 7 հարց է տվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է բոլորին: Ողջը տևել է 3 րոպե:

 

ԲաբլոյանԱրդյոք այս օրերին ունեիք հավաքներ անցկացնելու ազատ հնարավորություն։

ՓաշինյանԱյո:

Բաբլոյան- Այս օրերին դուք ունեի՞ք խոսքի ազատություն:

ՓաշինյանԻնչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն;

Բաբլոյան- Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն արտահայտելու ազատ իրավունք:

Փաշինյան- Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք:

Բաբլոյան- Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդն ուներ հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն այս օրերին:

Փաշինյան- Այո՛, ես գտնում եմ, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ստեղծել:

Բաբլոյան- Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրևսորում էր:

Փաշինյան- Այո՛, աներկբա:

Բաբլոյան- Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008 թվականից հետո:

Փաշինյան- Ո՛չ:

Բաբլոյան- Մենք կարո՞ղ ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում:

Փաշինյան- Ես հույս ունեմ, որ մենք միասին կանենք: Այո՛, ունենք դրական տեղաշարժ, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /