• USD 481
  • GBP 631.07
  • EUR 562.53
  • RUB 7.62
  • GEL 196.93
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
01.05.2018 | 20:46

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

 Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում՝ բավարար քանակությամբ կողմ ձայների բացակայության պատճառով:

 

Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56, ձեռնպահ պատգամավորներ չկային:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հանդես էին եկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը   սատարելու պատրաստակամությամբ: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ ամբիոնից  հայտարարեց, որ չի մասնակցելու  վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը: 

Նշված երեք խմբակցությունները կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ իշխող ՀՀԿ խմբակցությունը դեմ քվերակեց Փաշինյանին, բացառությամբ Ֆելիքս Ցոլակյանի: Վերջինս կողմ է քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավարի թեկնածուի օգտին:

 

Մեկ շաբաթ անց կրկին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ՝ ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկելու համար:  

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /