• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
02.05.2018 | 16:28

ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձը Միության ղեկավարությանը, շրջանակներին, կառույցներին

Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը ականատես ու մասնակից են պատմական արտակարգ իրադարձությունների՝ կանգնած կարևոր նորհանգրվանի շեմին: Առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում որդեգրվող որոշումներով ուրվագծվելու է  մեր ազգի առաջընթացի նոր ուղին:

Հայաստանի քաղաքական ու սոցիալական իրադրությունն ամենօրյա ձևավորվող զարգացումներով դրսևորում է հայ ժողովրդի մտահոգությունները: ՀայաստանիՀանրապետությունից դուրս ոչ մի անհատ, կազմակերպություն, կամ քաղաքական կուսակցություն, որքան էլ բարի տրամադրված լինեն նրանք, այս փուլում չպետք էփորձեն գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի կառավարության ու հայ ժողովրդի ներքին խնդիրների կարգավորման գործընթացում:

Մենք խորապես գիտակցում և հարգում ենք այս իրողությունը: Հիմնադրումից առ այսօր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հավատարիմ է մնացելաշխարհասփյուռ հայ ժողովրդին ծառայելու իր առաքելությանը, սատար կանգնելու հայրենիքին՝ անկախ տիրող վարչակարգերից:

Թե՛ 1918-ին, Առաջին Հանրապետության շրջանում, թե՛ խորհրդային կարգերի ժամանակ, կամ բնական աղետներին ու ճգնաժամերին համընդեմ, ինչպես նաևանկախության 26 տարիներին՝ իրարահաջորդ երեք նախագահների պաշտոնավարության ժամանակաշրջաններում, ՀԲԸՄ-ն գործել է իր առաքելության ու ազգանվերգործունեության սատար կանգնած բոլոր իշխանությունների կողքին:

Ինչպես անցնող 112 տարիներին, աշխարհի հայ համայնքներում և Հայաստանում, հատկապես անկախ հանրապետության հռչակումից հետո, մենք մնում ենք հայրենիպետության կողքին, շարունակելով մեր ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող մեր ծրագրերի ու ազգանպաստ աշխատանքների վրա՝ ի շահ մեր ժողովրդիբարօրությանը:

Մինչ քաղաքական զարգացումներն ընթանում են իրենց արագ թափով, մեզ համար ակներև է հայրենի երիտասարդ սերնդի ցուցաբերած աննախադեպ հանձնառությանոգին ու վարակիչ խանդավառությունը:  Պատմական տարողություն ու ծավալ ունեցող նրանց կամքի արտահայտության խաղաղ ցույցերը, ի տես աշխարհին,հաստատեցին, որ հայ ժողովուրդը կառչած է մնում ժողովրդավարական իդեալներին: Լավատեսության այս ընդհանուր մթնոլորտը թելադրում է նաև լինել զգոն ուառաջնորդվել կառուցողական ոգով:

Մեզ համար քաջալերական է տեսնել, որ քաղաքական այս վերիվայրումների ընթացքում բոլոր կողմերը կիսում են այն համոզումը, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ,անկախ, ժողովրդավար ու համաժողովրդային պետականութուն, որ իր քաղաքացիներին ապահովում է արդար ու տնտեսական բարգավաճման հնարավորություններընձեռող կյանքի պայմաններ: Հայաստանը կարիքն ունի ժողովրդի վստահությունը վայելող ուժեղ կառույցների: Դրանք են այն հիմքերը, որոնց վրա հնարավոր է կառուցելիրապես ժողովրդավար պետութուն:

Մենք նաև պետք է գիտակցենք, որ մեր եկեղեցին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գերակայությամբ, կարևորագույն կառույցներից է, որ առանցքային դեր է կատարել հայ ազգիպատմության մեջ: Մենք վստահ ենք, որ եկեղեցին շարունակելու է ծառայել աշխարհացրիվ մեր ժողովրդին, մասնավորապես, նրա կյանքի ճակատագրական պահերին:

 

Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել դեպքերի զարգացումներին, միևնույն ժամանակ առաջ տանել մեր ազգանվեր գործունեությունը տարբեր համայնքներում,ըստ կարիքների: Ինչպես միշտ, ես իմ բարձր գնահատանքն եմ հայտնում ձեր բոլորին, համայն ազգի բարօրությանը ձեր ցուցաբերած նվիրյալ աշխատանքի համար:

 

 Պերճ Սեդրակյան, ՀԲԸՄ Նախագահ


    Լրահոս
    Քաղաքականություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով (տեսանյութ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /