• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Ուրիշ ձայներ
02.05.2018 | 21:38

Բաց նամակ ՀՀ Սփյուռքի նախարարին

Բաց նամակ ՀՀ Սփյուռքի նախարարին

 

Հարգելի Հրանուշ Հակոբյան, հետևելով այս օրերին Հայաստանում  տեղի ունեցող թավշյա հեղափոխությանը, ես այնուամենայնիվ, զարմանում եմ Ձեր համառ լռության վրա, և դա այն դեպքում, երբ ողջ սփյուռքահայությունն է ոտքի կանգնել։

 

Սփյուռքի հայ համայնքները, միությունները և հայապահպան այլ կառույցներ տարիներ շարունակ համագործակցել են Ձեզ հետ, մենք բոլորս միասին իրագործել ու կյանքի ենք կոչել բազմաթիվ հայանպաստ ծրագրեր։ Այս ամենից հետո, վստահ եք արդյո՞ք, որ մեր համագործակցությունները կշարունակեն նույն հունով ընթանալ, և այնուամենայնիվ, ինչպե՞ս եք պատկերացնում մեր հետագա աշխատանքները այսպիսի լարված և ոչ բարեկամական պայմաններում։

 

Արդյո՞ք չունեք մտավախություն, որ սփյուռքի բոլոր հայ համայնքներն ու հայկական կառույցները կմերժեն բոլոր տեսակի համագործակցություններն ու մի շարք ծրագրերի իրագործումը, ինչպիսիք են՝ «Արի տուն», «Ամառային դպրոցներ», համաժողով, խորհրդաժողովներ և այլն...

Այսօր Դուք կոչ եք անում համայն հայությանը համախմբվել և միանալ  «Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100 և քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյակներին, չկա արդյո՞ք մտավախություն, որ այս համահայկական ծրագիրը, ինչպես նաև այս առիթով մի շարք այլ ծրագրեր, միջոցառումներ և  խորհրդաժողովներ կարող են ձախողվել միայն նրա համար, որ Դուք շարունակում եք լռել։

 

Սույն թվականի մայիսի 26-ին Դուք ինքներդ ինչպե՞ս եք միանալու այս ծրագրին, ինչպե՞ս եք ժողովրդի հետ ուս ուսի տված պարելու հաղթական քոչարին, եթե այսօր, այս պահին ժողովրդի կողքին չեք։

 

Այսօր սփյուռքում շատ քիչ են իմ տարիքի և ինձ նման պատրաստակամ երիտասարդները, ովքեր պատրաստ են կամավոր զբաղվել հայապահպանությամբ, իրագործել մի շարք համահայկական, հայանպաստ ծրագրեր, ուստի կոչ եմ անում, չհիասթափեցնել մեզ և կանգնել մեր կողքին։

 

Ողջ սփյուռքն է Ձեզ կոչ անումմիացեք ժողովրդին և կոչ արեք Ձեր գործընկերներին լսել  ժողովրդի ձայնը։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ ի վերջո հաղթելու է ժողովուրդը, ուստի օր առաջ միացեք ժողովրդին ի նշան տարիների միասնական և արդյունավետ աշխատանքի։

 

Արեք Ձեր քայլը՝ թույլ չտալով, որ ոտքի ելած համայն հայությունը կրկին հիասթափություն ապրի։

 

Հարգանքներով՝ Ֆրանսիայի Դիժոն քաղաքի հայ համայնքի նախագահհամահայկական երիտասարդական մշակութային միության, «Մաշտոցյան տառեր» հայկական կրթօջախի և «Հայ պատանի» ակումբի հիմնադիր ղեկավար Լիլիթ Բաղրամյան

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /