• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
03.05.2018 | 16:35

Ալեքսանդր Քալանթար

Ալեքսանդր Քալանթարը ծնվել է 1855թ․-ի սեպտեմբերի 20-ին Վերին Ագուլիս գյուղում՝ Հայրապետի ընտանիքում։ 1875թ․-ի ավարտել է Բաքվի ռեալական գիմնազիան, իսկ 1879թ․-ին ավարտել է Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան։ 1882-1883թթ․-ին ուսումնասիրել է անասնապահության, մասնավորապես կաթնատնտեսության զարգացումը Անգլիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Դանիայում։ Եղել է Ռուսաստանի անասնապահական հետազոտությունների հանձնաժողովի անդամ, ուսումնասիրել է անասնապահության վիճակը 19 տարբեր նահանգներում։

Այդ օրերին շատ էին այն երիտասարդները, ովքեր անձնվիրաբար նվիրվել էին գյուղատնտեսությանը։ Ալեքսանդրը նրանիցի մեկն էր։

1888թ․-ից կսած Թիֆլիսում շարունակում է իր գիտական գործունեությունը, գործնականում նպաստում է Կովկասի կաթնատնտեսության զարգացմանն ու կատարելագործմանը՝ օգտագործելով մեքենաներ ու գերծիքներ։ Քալանթարը հեղինակ է ավելի քան 140 գյուղատնտեսական հոդվածների ու աշխատությունների՝ «Անասնապահության վիճակը Կովկասում» և այլն։

Քալանթարը հիմնադրել ու ղեկավարել է Կովկասի հայկական գյուղատնտեսական ընկերությունը՝ Աթանասյանների նվիրատվությամբ, ընտրվել է Կովկասի կայսերական գյուղատնտեսության պատվավոր անդամ, խմբագրել է «Կավկազսկոյե սելսկոյե խոզեայստվո» թերթը։

Քալանթարը ծավալել է նաև հասարակական, քաղաքական ու հրապարակախոսական գործունեություն, տվել է հրապարակային դասախոսություններ ու հոդվածներ։

1893թ․-ից կինչև կյանքի վերջը եղել է Թիֆլիսի «Մշակ» թերթի խմբագիրը, երբեմն՝ հրատարակիչը։ Իր մտերիմ հարաբերությունները Գրիգոր Արծրունու հետ մեծ հետք են թղել Քալանթարի հոգում և 1905թ․-ին Հայ Ժողովրդական կուսակցության հիմնադրությամբ նա լիովին պատրաստ էր անդամագրվել նրան, հատկապես այն պատճառով, որ այնտեղ բավականին ազդեցիկ դեր ուներ իր ընկեր Համբարձում Առաքելյանը։

1905-1907թթ․-ին ռուսակաան բուրժուադեմոկրատական հեղափոխության տարիներին պաշտպանել է Կադետ կուսակցության ծրագիրը։

Քալանթարը ունի նաև գրական ստեղծագործությունների փորձ։ Գրել է Նամալյան և Վրձին կեղծանուններով, տպագրել է բազմաթիվ պատմվածքներ՝ «Պատրիկյան նամակներ», «Մանրանկարներ» և այլն։ Նա մեծ գրականագիտական ու թատերագիտական ժառանգություն է թողել, պայքարել է նորարարական երևույթների դեմ։ Երկար տարիներ ղեկավարել Թիֆլիսի Հայ Հրատարակչական ընկերությունը։

Որդին՝ Լևոնը, հետագայում արդեն խորհրդային տարիներին բավականին հայտնի դեմք դարձավ՝ կապված թատերական արվեստի հետ։ 1954 թ․-ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդայի արտիստ և ԽՄԿԿ անդամ արդեն իսկ 1942թ․-ին։ Մտերիմ հարաբերությունների մեջ է եղել արտասահմանի ռամկավարների հետ։

Ալեքսանդր Քալանթարը մահացել է 1913թ․-ի հոկտեմբերի 20-ին Թիֆլիսում։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /