• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
03.05.2018 | 19:03

Քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման ընթացքը


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման ընթացքին վերաբերող խորհրդակցություն:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալին զեկուցվել է, որ նախարարի հանձնարարականին համապատասխան, մարզպետների մշտական հսկողության տակ են մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև միջոցառման իրականացման վայրերի աղբահանության և բարեկարգման աշխատանքները:

7-օրյա պարբերականությամբ ՀՀ մարզպետարանների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվում տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /