• USD 482.76
  • GBP 618.95
  • EUR 556.14
  • RUB 7.17
  • GEL 187.84
Օգոստոս 22, 2018
Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի

Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
05.05.2018 | 15:05

Հայկական հեղափոխությունը և Ռուսաստանը

Հայաստանում ընթացող ու արդեն թավշյա անունը ստացած հեղափոխական գործընթացը իր վրա է սևեռել ողջ աշխարհի ուշադրությունը. հասկանալի է՝ ամեն օր չէ, որ զանգվածային քաղաքական գործողություններ են ընթանում հետխորհրդային տարածաշրջանում։ Հասկանալի պատճառներով այս գործընթացները առաջին հերթին Ռուսաստանի քաղաքական շրջանակների ու զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։

 

Գաղտնիք չէ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է ռազմավարական մի շարք պայմանագրերով, որոնցով ապահովվում են մեր պետությունների միջև ռազմական և տնտեսական հարաբերությունները։ Միաժամանակ Հայաստանը Ռուսաստաի կողմից առաջնորդվող երկու կարևորագույն կազմակերպություների՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ է։ Հարաբերությունների այս խորությունը և որակը կարևոր է երկու կողմերի համար էլ։

 

Հետևաբար, ցանկացած գործընթաց, որը Հայաստանին հեռու կտանի զարգացման այս ուղեգծից, անհանգստություն է առաջացնում պաշտոնական Մոսկվայում։ Կորցնելով Հայաստանը՝ Ռուսաստանը վերջնականապես կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և այս մտայնությունը հստակորեն զգացվում է ռուսական փորձագիտական և լրագրողական շրջանակների մոտ, որոնք այս օրերին ակտիվ կերպով մեկնաբանում են մեր երկրում տեղի ունեցող գործընթացները։

 

Սակայն, հանուն արդարության պետք է նկատենք, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններով շահագրգռված է ոչ միայն պաշտոնական Մոսկվան, այլև Երևանը։ Անկախ նրանից, թե ով կգա իշխանության, երկկողմ ռազմական հարաբերությունները մնալու են առաջնային։ Ռուսաստանը Հայաստանին ոչ միայն ապահովում է զինամթերքով, այլև մեզ համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը Գյումրիում, ինչը զսպման կարևոր գործառույթ է իրականացնում տարածաշրջանում։

 

Սա նշանակում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների որակից է կախված նաև Հարավային Կովկասում համամետական խաղաղության ու ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման հարցը։ Այս առումով կարևոր են այն մեսիջները, որոնք հեղափոխական գործընթացի առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկվում են մեր հյուսիսային հարևանին։ Վերջինս հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում է հարց բարձրացել ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին ու պետության արտաքին քաղաքականությունը այդ մասով վերանայման չի ենթարկվի։

 

Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար իսկապես կարևոր են ու ոչ միայն ռազմական-անվտանգային բաղադրիչի, այլև տնտեսական գործոնի պատճառով։ Ռուսաստանը Հայաստանից ապրանքների արտահանման կարևորագույն ուղղություններից է, իսկ պատրաստի ապրանքների ու գյուղմթերքների առումով մեր թիվ մեկ գործընկերը: Հետևաբար, լավ հարաբերությունները այս պետության համար կարևոր են բոլոր առումներով։

 

Մի կարևոր դիտարկում ևս, Հայաստանում սկսված ու հաջողությամբ առաջ գնացող թավշյա հեղափոխությունը, սակայն, մի ճշմարտություն ևս բացահայտեց: Դա այն է, որ Հայաստանը հավասարապես կարևոր է նաև Ռուսաստանի համար։ Այս իրողությունը կոտրեց այն մտայնությունը, որը մինչ այդ կար՝ թե միայն Հայաստան է, ելնելով իր վատ հարաբերություններից հարևանների հետ, շահագրգռված  Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այժմ պարզ է, որ երկուստեք համագործակցության մեծ պոտենցիալ կա, որը դեռ չի իրականացվել։ 

 

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /