• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
05.05.2018 | 14:02

Ադրբեջանը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում անցնող 7 օրերի ընթացքում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը: Մասնավորապես՝ ապրիլի 30-ից սկսած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժեր: Առաջնային գծում հաստատված օպերատիվ իրադրությունը գնահատելու նպատակով մայիսի 3-ին կայացել է ԵԱՀԿ առաքելության դիտարկումը, որն անցել է առանց խախտումների և հաստատված ժամանակացույցի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Ընդհանուր առմամբ, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ:



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /