• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
06.05.2018 | 11:10

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում հաջողությամբ ընթանում են նկարչության և անգլերենի դասընթացները (Լուսանկարներ)

      Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում փետրվար ամսից մեկնարկել են անգլերենի և  նկարչության անվճար դասընթացներ։

Երկու դասընթացներն էլ արդեն շոշափելի արդյունքներ են տվել։

Նկարչական դասընթացները սկսվել են մասնակիցներին նկարչության վերաբերյալ տարրական գիտելիքների մատուցմամբ, իսկ նկարելու համար անհրաժեշտ պարագաները ձեռք են բերվել Նազիրյան ընտանիքի հովանավորությամբ։ Դասընթացի ընթացքում սաները սովորել են նաև ճիշտ կեցվածքի մի շարք կանոններ, որոնք շատ կարևոր են ապագա նկարիչի կայացման գործում։

Դասընթացի վարող Նազիկ Եղիազարյանը «Հայ ձայնի» հետ ունեցած զրույցում կարևորեց դասընթացների ընթացքում ձևավորված ջերմ մթնոլորտը, որի շնորհիվ սաների միտքը ավելի է պայծառանում՝ հարստանալով դրական լիցքերով, ինչն արվեստագետի համար ոգեշնչող նախապայման է։

Նկարչական դասընթացների մասնակիցները աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ, ինչի ապացույցն է ապրիլի 7-ին տեղի ունեցած «Շնորհակալ եմ մայրիկ» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվել են մայրության թեմային նվիրված սաների  մի շարք նկարներ։

Հետագա ծրագրերի մասին հարցին ի պատասխան Նազիկ Եղիազարյանը նշեց,  որ սաների հետ նախապատրաստվում են մայիսյան տոներին նվիրված ցուցահանդեսին, ինչի կապակցությամբ Նազիկը դասընթացների ժամանակ հաճախակի է սաներին տեղեկություններ հաղորդում հայոց պատմության այդ փառավոր էջերի մասին։

Ցուցահանդեսին ընդառաջ՝ մայիսի 6-ին, ՌԱԿ-ի օժանդակությամբ դասընթացի մասնակիցները այցելելու են Սարդարապատի հուշահամալիր՝ էտյուդի, ինչն, անշուշտ, նրանց համար ոգեշնչող կլինի։

 

Արմավիրի ՌԱԿ ակումբում   կազմակերպվող անգլերենի անվճար դասընթացները յուրօրինակ հնարավորություն են   Արմավիրի մարզում բնակվող 16-35 տարեկան երիտասարդների համար զարգացնելու իրենց գիտելիքները անգլերենից:

Դասընթացին  մասնակցում է թվով 24 երիտասարդ Արմավիր քաղաքից և հարակից գյուղերից: Դասընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար կատարվել է խմբերի դասակարգում՝ ըստ մասնակիցների գիտելիքների՝ ելնելով թեստավորման արդյունքներից:

Անգլերենի դասընթացավար Օժենի Ավետիսյանի խոսքերով, մի քանի ամսվա ընթացքում դասընթացի մասնակիցները նկատելի արդյունքներ են գրանցել, ստացած գիտելիքները օգնել են նրանց հեշտությամբ հաղորդակցվելու վերջերս Արավիրի  ՌԱԿ ակումբ այցելած եվրոպացի կամավորների և Եվրոպական միության պատվիրակության հետ անգլերեն լեզվով սեմինարին մասնակցելիս:

 Դասընթացի մասնակիցները մեծ խանդավռությամբ են հաճախում դասերին՝ նշելով, որ  անգլերենն այսօր շատ կարևոր է միջմշակութային հարաբերություններ կառուցելու   և արտասահմանցի ընկերներ ձեռք բերելու հարցում:

 

Եվ նկարչական, և՛ անգլերենի դասընթացների հաջող ընթացքի հարցում դասընթացավարներ Նազիկ Եղիազարյանի և Օժենի Ավետիսյանի կազմած դասավանդման ճիշտ ծրագրից բացի կարևոր դեր է խաղում նաև ջերմ մթնոլորտը և միմյանց լսելու ու հասկանալու մարդկային  մեծ հատկանիշը։

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 

 

 

 

 

 

 

 

 



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /