• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
07.05.2018 | 13:33

Այսօր Գրիգոր Նարեկացու ծննդյան օրն է

«․․․ Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին, Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով․․․»

 

Հայ մշակույթում իր անդրդվելի տեղն ու դերն ունեցած փիլիսոփա, աստվածաբան, միստիկ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին ծնվել է 951թ․-ի մայիսի 7-ին պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղում՝ Խոսրով Անձևացու ընտանիքում։ Թե՛ դաստիարակությունը, թե՛ կրթությունը մեծամասամբ ստացել է Նարեկավանքի դպրոցում Անանիա Նարեկացու վերահսկողությամբ, ով բացի ուսուցիչ լինելուց նաև Նարեկացու մոր հորեղբայրն էր։

Կրթությունն ստանալուց հետո Նարեկացու ողջ կյանքը կապվում է վանքի հետ, այդուհետ նա ձեռնադրվում է վարդապետ Նարեկա վանքում։ Այս շրջանում Նարեկացու անվան հետ է կապվում նաև Թոնդրակյան շարժումը, մասնավորապես ժողովրդի փոխանցմամբ նա հարել է այդ շարժմանը և դրա պատճառով անգամ կանչվել հոգևոր դատարան։ Ավանդության համաձայն՝ նա նաև ճգնել է Նարեկ լեռան լանջին գտնվող քարայրում, որը հետագայում կրել է իր անունը։

 

Հայ գրական մշակույթի մեջ Նարեկացու ավանդն անասելի մեծ է։ Նարեկացու առաջին մեծամասշտաբ գործը «Երգ երգոցի» մեկնությունն է, որը գրվել է 977 թ․-ին, Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի հորդոր-պատվերով։ Նրա գրչին են պատկանում այնպիսի գործեր, ինչպիսիք են «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», «Մատեան ողբերգութեան» պոեմը, ներբողներ, գանձեր ու տաղեր: Տաղերում հիմնականում գերիշխում է գաղափարական բովանդակությունը և արտացոլում 10-րդ դարի հասարակական կյանքը։ Մասնավորապես «Տաղ Վարդաւառի»-ում Նարեկացին փառաբանում է ամենայն գեղեցիկն ու անբիծը՝ Տիրամորը։

 

Ինչ վերաբերում է ոչ միայն հայ, այնպես էլ այլազգի ուսումանսիրողի համար մինչև օրս արդի մնացող «Մատեան ողբերգութեան» պոեմին, որը հայտնի է նաև «Նարեկ» անունով, ապա դրանում Նարեկացին խտացրել է իր ողբերգական ապրումները, տարակույսներն առ այն, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի, հույզերի ու զգացմունքների աշխարհը մաքուր լինի բոլոր թերություններից ու բացասական երևույթներից։ Պոեմը հորինված է յամբ-անապեստյան ազատ տաղաչափությամբ ու հանգի մասնակի օգտագործումով։ «Նարեկ»-ը այսօր շատերի կողմից ընկալվում է որպես երկրորդ Աստվածաշունչ, այն ունի բուժիչ ու սփոփիչ հատկություն։

Ինչպես այս գրելաձևը, այնպես էլ իր տաղային արտահայտչամիջոցները համալիր կերպով իրենց ազդեցությունն են ունեցել հետագայում Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Չարենցի և այլոց գրելաոճի վրա։

 

Նարեկացին հայտնի է նաև որպես երաժիշտ, նա նոր շունչ է հաղորդել հայ միջնադարյան երգարվեստին, նրա՝ ռիթմի ու երաժշտականության անկրկնելի համադրությունը այսօր էլ մնում է չհաղթահարված բարձունք։

 

«գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»

Միսաք Մեծարենց

 

Նարեկացին մահացել է 1003թ․-ին և թաղվել Նարեկա վանքում, որը ուխտատեղի է նրա արվեստով լցված մարդկանց համար։ Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբերի շարքին դասված փիլիսոփան 2015թ․-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից դասվել է Կաթոլիկ Եկեղեցու Տիեզերական վարդապետների շարքում, իսկ արդեն 2018թ․-ին Վատիկանում օծվեց Նարեկացու արձանը՝ ի նշան քրիստոնյա երկու համայնքների համերաշխության։



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /