• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
07.05.2018 | 19:04

«Պրահան իմ սրտում» լուսանկարչական ցուցահանդես

Մայիսի 11-18-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա «Պրահան իմ սրտում» լուսանկարչական ցուցահանդեսը: 

Երիտասարդ լուսանկարիչ և դիզայներ Ազատուհի (Տաթև) Մնացականյանի լուսանկարների ցուցահանդեսը նվիրված է Պրահա քաղաքին և նրա ճարտարապետությանը: Հեղինակի ստեղծագործությունները ճանաչում են գտել՝ հաջողությամբ հանդես գալով մի շարք միջազգային փառատոններում, այդ թվում` Վենետիկի և Ֆլորենցիայի բիենալեներում, ինչպես նաև մի շարք այլ երկերներում:

  Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 11-ին՝ չորեքշաբթի, ժամը՝ 17:00-ին` Հայաստանի նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում (հասցե՝ Աբովյան փող. 16, Երևան):  

Ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվել է Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից՝ Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված 2018թ-ի  տոնակատարությունների շրջանակներում:   



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /