• USD 483.03
  • GBP 647.65
  • EUR 567.51
  • RUB 7.74
  • GEL 197.96
Մայիս 21, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
08.05.2018 | 11:05

Նոր վարչապետին սպասելիս

Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի մասնակի հանգուցալուծումը կարող է տեղի ունենալ մայիսի 8-ին, եթե Ազգային ժողովը երկրորդ փորձից կարողանա վարչապետ ընտրել:

Մայիսի 1-ին ԱԺ-ում կայացած քննարկումների և քվեարկության արդյունքում ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց Հանրապետական մեծամասնությունը. Փաշինյանը 56 դեմ, 45 կողմ ձայներով չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Հայտնի է, որ վարչապետի ընտրության համար հարկավոր է 53 ձայն:

Այս քվեարկությունից և ի պատասխան սկսված համազգային գործադուլից ու դասադուլից հետ Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ  պատրաստ են աջակցել այն թեկնածուին, որը կստանա ԱԺ պատգամավորների 1/3-ի աջակցությունը: Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ստանալ 42 պատգամավորի աջակցությունը, և հենց նա է առաջադրվել որպես վարչապետի թեկնածու: Այսպիսով, մնում է սպասել ստեղծված քաղաքական ճգնաշամի ավարտին, երբ Փաշինյանը դառնա ՀՀ նոր վարչապետ:

Սակայն արդյո՞ք այս փոփոխությունը, որն աննախադեպ է ՀՀ գոյության պատմության ընթացքում, կհանգեցնի իրավիճակի կարգավորման: Նշենք, որ այս ընտրության արդյունքում առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի վարչապետ կընտրվի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն սա դեռ չի նշանակում, որ ընդդիմությունն է այսուհետ օրակարգ թելադրելու, քանի որ Հանրապետականը ԱԺ-ում  շարունակում է մեծամասնություն լինել: Այս առումով ստեղծվում է յուրահատուկ իրավիճակ Հայաստանում, երբ կառավարության կազմը կարող է ներկայացնել ընդդիմությունը, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական կուսակցությունը, ինչը նաև անհասկանալի է դարձնում՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն:

Ինչպես նշում են մի շարք վերլուծաբաններ, մայիսի 8-ից հետո Հայաստանում կստեղծվի մի իրավիճակ, երբ ընդդիմության ու իշխանության սահմանազատումը կդառնա շատ անհասկանալի: Հանրապետականը հայտարարել է, որ վարչապետի ընտրություններից հետո իրեն ընդդիմություն կհայտարարի: Այսինքն, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, Հանրապետականը կարող է լուրջ ազդեցություն ձեռք բերել ապագա  կառավարության վրա: Սա, իհարկե, մի պայմանով, եթե այդ կուսակցության քայքայումը կանխատեսողների կարծիքը չիրականանա, և վերջինս կարողանա պահպանել իր շարքերի միասնականությունը, ինչը բավականին բարդ է լինելու, քանի որ այդ կառույցը համալրել են մեծ թվով պատեհապաշտներ:

Մայիս 8-ից հետո ՀՀ-ում կստեղծվի ներքաղաքական մի իրավիճակ, որը աչքի կընկնի իր անկայունությամբ և կկարողանա գոյատևել միայն փոխադարձ համաձայնության ու համագործակցության որոշակի պայմանավորվածությունների պայմաններում:

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    ՌԱԿ
    Տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը (Լուսանկարներ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /