• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
08.05.2018 | 13:00

Սարդարապատի հուշահամալիրում էտյուդը նոր ընկերության ձևավորման հիանալի առիթ (Լուսանկարներ)

Մայիսի 6-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները ակումբում անցկացվող նկարչական դասընթացների շրջանակներում այցելություն կատարեցին  Սարդարապատի հուշահամալիր՝  Մայիսյան տոներին նվիրված ցուցահանդեսին ընդառաջ էտյուդի։

Նկարչական դասընթացների մասնակիցներին միացել էին նաև Արմավիրի ՌԱԿ ակումբի անդամներ, և Արմավիրի Գեղարվեստի ուսումնարանի սաներ։

Օրը անցնելով ջերմ մթնոլորտում, ոչ միայն առիթ հանդիսացավ մի շարք գեղեցիկ նկարների ստեղծման, այլև մասնակիցների համար նոր ընկերության ձևավորման և ամրապնդման։

Ակումբի անդամները շրջայց կատարելով հուշահամալիրում՝ լցվեցին հայրենասիրական ոգով, ասես մտովի տեղափոխվեցին 1918 թվականի մայիս՝ պատկերացնելով Մայիսյան հերոսամարտերի ընթացքն ու նշանակությունը։

Նրանք, ովքեր նկարչական դասընթացներին չէին մասնակցում, օրն անցկացրին խաղերով և հետաքրքիր զրույցներով, որոնց ընթացքում հստակեցվեցին ակումբի հետագա անելիքները։

Օրվա ավարտին մասնակիցները միմյանց հրաժեշտ տվեցին բազում հանդիպումների հաստատակամ սպասումներով։

 

 

 

 

 

 



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /