• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
09.05.2018 | 12:02

Հարսանիք լեռներում

 Շուշիի ազատագրման գործողությունը, որն առավելապես հայտնի է Հարսանիք լեռներում անվամբ, տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից:

 1992 թվականի փետրվարից ստեղծվել էր կիսաօղակ, որը Ստեփանակերտը պահում էր մշտական գնդակոծության տակ, հրթիռները ավերում էին Ստեփանակերտն և Շուշին։ Ստեփանակերտը գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր, մարդիկ ապրում էին նկուղներում, բացակայում էին տարրական կենցաղային պայմանները, չկար ո՛չ հաց, ո՛չ ջուր։ 1992 թվականի գարնանն արդեն այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որը պարտադրաբար պահանջում էր ազատագրել Շուշին։

Ըստ ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի «Հարսանիք լեռներում» պլանի՝ հակառակորդի դեմ կենտրոնացվեց 2520 զինվոր, 300 պահեստազոր, 2 «Գրադ» կայանք, երկու Տ-72 տանկ, 6 ՀՄՄ-1, 15 ՀՄՄ-2, երկու ԶՓ, չորս ՀԻՄՄ, երեք Դ-30, մեկ 120 մմ, մեկ 82 մմ և 2 100 մմ թնդանոթներ։ Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դարիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը։ Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ

Հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի 3800 հոգանոց ջոկատը գործողությունն իրականացնելու համար բաժանվեց 5 խմբերի՝ կազված 615-ական մարտիկներից։ Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին ժամը 02։30-ին։ Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա։ Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից։ Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը։ Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր։ Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները։

Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից՝ ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր։ Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը՝ Վերին Զարիսլոն։ Առավոտյան նրանց միացավ Վալերի Չտչյանի գումարտակը, որի 4-րդ վաշտին բախտ վիճակվեց առաջինը մտնել քաղաք։



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /