• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
09.05.2018 | 16:03

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պատմությունից

Մայիսի 9-ին պաշտոնապես նշվում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օրը: ԱՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները, կամավոր ստորաբաժանումները:

Արցախի ՊԲ-ի գլխավոր գործառույթը հետևյալն է. այն ապահովում է հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Նախքան կամավորական ստորաբաժանումների գործողությունները համակարգել են ընդհատակյա ինքնապաշտպանության կոմիտեն, շտաբը, ԼՂՀ պաշտպանության խորհուրդը՝ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ 1991-ի փետրվարից մինչև 1992 թվականի սկիզբը ԼՂՀ-ում կազմավորվել են 10-ից ավելի կամավորական վաշտեր ու ջոկատներ՝ 1000-ից ավելի կամավորականներով, որը կանոնավոր բանակի ստեղծման լուրջ նախադրյալ էր։ 1992 թվականի փետրվարի 29-ին կամավոր ստորաբաժանումներին շնորհվել է ինքնապաշտպանական ուժերի պետական կարգավիճակ, իսկ ԼՂՀ ԳԽ նախագահության 1992 թվականի մարտի 4-ի որոշմամբ գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվել է Արցախի ԻՊՈՒ-ի հրամանատար: ԻՊՈՒ-ի առաջին խոշոր մարտական հաջողությունը Շուշիի ազատագրումն էր 1992 թվականի մայիսի 9-ին (այդ օրն ավելի ուշ հայտարարվել է ԼՂՀ ՊԲ ստեղծման օր), որին հաջորդել է Լաչինի ազատագրումն ու ՀՀ-ի հետ ցամաքային կապի վերականգնումը։ 1992 թվականի հոկտեմբերին ԻՊՈՒ-ի հրամանատար է նշանակվել Սամվել Բաբայանը, շտաբի պետ՝ Ֆելիքս Գզողյանը (նույն թվականի դեկտեմբերից՝ Սեյրան Օհանյանը), սպառազինության գծով տեղակալ՝ Վյաչեսլավ Հյուսնունցը, թիկունքի գծով տեղակալ՝ Արմեն Աբգարյանը։ Ձևավորվել են նաև օպերատիվ, հետախուզության, կապի, մարտական պատրաստության, ճարտարագիտական, հրետանու և այլ բաժիններն ու ծառայությունները։

ԻՊԿ-ն, այդ կառույցներից բացի, ուներ նաև մոտոհրաձգային, հրետանային, հակաօդային, հետախուզական, ճարտարագիտական, կապի, սպառազինության, թիկունքի ապահովման, ռազմաբժշկական մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ։

Դրանց շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, հակառակորդը զրկվել է ԼՂՀ օդային տարածք անարգել ներխուժելու և բնակավայրերը ռմբակոծելու հնարավորությունից։ 1993 թվականի նոյեմբերին ԻՊԿ-ն վերանվանվել է Պաշտպանության բանակի (ՊԲ), իսկ 1995 թվականի հունվարին ստեղծվել է ՊՆ (նախարար-հրամանատար՝ Սամվել Բաբայան, առաջին տեղակալ գեներալ-մայոր Քրիստափոր Իվանյան, գլխավոր շտաբի պետ՝ Սեյրան Օհանյան)։

2015-ից ԱՀ պաշտպանության նախարարն է գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը:



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /