• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 22, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.05.2018 | 14:34

Մենք կաշխատենք նոր կառավարության հետ. Հայաստանում ԱՄՆ դեսպան

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում Շուշիի ազատագրման 26 եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձերիտոնակատարության ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է բոլոր հայերին հաղթանակի առիթով եւ հայտարարել. «Սա այն օրն է, երբ աշխարհը միավորվեց ֆաշիզմի դեմ պայքարում եւ ժողովրդավարության կայացման համար: Ամերիկացի ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որոնք արվեցին Խորհրդային միության երկրների եւ Հայաստանի ժողովրդի կողմից այդ պայքարի համար»:

 

Իսկ Հայաստանում վարչապետի փոփոխության առիթով էլ նշել է. «Մենք շնորհավորում են պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ եւ շարունակել մեր գործընկերությունը ՀՀ-ի հետ: Ժամանակն է կամուրջներ կառուցել, լարվածությունը թուլացնել, եւ կառուցվել այն Հայաստանը, որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ: Առաջիկա օրերին մենք կաշխատենք նոր կառավարության հետ՝ տեսնելու՝ ինչով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման եւ ավելի ազատ տնտեսության ձեւավորման գործում»:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /