• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.05.2018 | 15:04

Կունենանք «Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ»

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով, ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի «Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Հարցը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում: Չզեկուցվողներից է:

 

«Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը» ստեղծվում է «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի եւ 2018-2020 թվականներին իրականացվող միջոցառումների ցանկի» համաձայն:

 

Պաշտպանության նախարարությունում վստահ են, որ «Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի» ստեղծումը կնպաստի Հա­յաս­տանի Հանրապետու­թյան ռազմարդյունաբե­րության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական եւ տնտե­սական ներուժի լիարժեք օգտա­գործ­մանը ռազմարդյունաբերության ոլորտում, բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությունում մասնագիտանալուն եւ գլոբալ շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցու­նակ ու ճանաչված ար­տա­դրող դառնալուն:

 

Ըստ նախարարության, Հայաստանը առկա ռազմաքաղաքական իրա­վիճակում ստիպված է. ստեղծել սեփական զինված ուժերի կա­րիք­ները բա­վարարող ժամանակակից ռազմական արդյունաբերություն, ռազմարդյունաբերության ոլորտում մշակել եւ իրականացնել հա­վակ­նոտ եւ հեռանկարային ծրագրեր:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /