• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
09.05.2018 | 16:47

Շուշիում բացվել է հայկական դրամի թանգարան

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աջակցությամբ Շուշիում այսօր տեղի է ունեցել հայկական դրամի թանգարանի բացման հանդիսավոր արարողություն:

Թանգարանի  հանդիսավոր   բացմանը  մասնակցող  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը և  ՀՀ   նորընտիր  վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը   ծանոթացել  են  ցուցադրված  նմուշներին:

Շուշիի   դրամի   թանգարանում      ցուցադրության  է դրված   հին  հայկական՝ Ծոփքի   հայոց  թագավորության, Արտաշեսյան  տոհմի՝ Տիգրան  Մեծի, Արտավազդ  2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական  կայսրության  և  ԽՍՀՄ   ժամանակաշրջանների  մետաղադրամներ  ու   թղթադրամներ:

Թանգարանում  առանձնահատուկ  տեղ  է  հատկացված Արցախին  նվիրված  ցուցադրությանը, որում  ներկայացված  են  Տիգրանակերտ   քաղաքից   հայտնաբերված   մետաղադրամներ, Շուշի  քաղաքում 18-րդ  դարի  վերջին  և  19-րդ  դարի   սկզբին   գործած     դրամահատարանում  հատված  արծաթե   մետաղադրամներ, ինչպես  նաև   ՀՀ Կենտրոնական  բանկի  կողմից   տարբեր   տարիների   թողարկված հուշադրամներ՝  նվիրված    Արցախին:



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /