• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Աշխարհի ձայն, Լրահոս
10.05.2018 | 12:30

Մերձավոր Արևելքում նոր տիպի համաշխարհային պատերազմ է. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունական «Kathimerini» թերթին տված հարցազրույցում  ասել է, որ Մերձավոր Արևելքում նոր տեսակ համաշխարհային պատերազմ է ընթանում:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները 2014 թ.-ից ԻՊ-ի դեմ գործողություններ են իրականացնում Իրաքում, նաև Սիրիայում, որտեղ գործում են առանց երկրի իշխանությունների թույլտվության:

2015 թ. սեպտեմբերի 30-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով Ռուսաստանը սկսեց   Սիրիայում  ահաբեկչական օբյեկտների ուղղությամբ օդային հարվածներ հասցնել, իսկ  2016 թ. մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց Սիրիայից դուրս բերել մասը ռուսական զորախմբերը՝ առաջադրանքի հաջող ավարտի պատճառով: 2017թ.-ի դեկտեմբերի 11-ից Վլադիմիր Պուտինը հանձնարարեց ռուսական զորքերը դուրս բերել Սիրիայից, որոնք այնտեղ էին 2015 թ. սեպտեմբերի Դամասկոսի խնդրանքով, սակայն    Արաբական Հանրապետության տարածքում Հմեյմին և Թարթուս ռազմակայաններում մշտական ​​խմբեր են տեղակայված:

Այս տարվա հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարեց սիրիական Աֆրին բնակավայրի քրդական միավորների դեմ ուղղված «Ձիթապտղի ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին: Թուրքիային իրենց աջակցությունը ցուցաբերեցին «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները: Հաջորդիվ Էրդողանը հայտարարեց, մարտի 18-ին Աֆրինն անցել է թուրքական վերահսկողության տակ:   

«Ես հուսով եմ, որ գերտերությունների միջև որևէ ուղղակի հակամարտության ականատես չենք լինի», - ասել է նախագահ Ասադը:

Այս հարցին, թե արդյո՞ք չի վախենում Սիրիայում երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հնարավորությունից, Ասադը բացասական պատասխան է տվել:

«Ոչ, իսկ պատճառը հետյալն է. բարեբախտաբար, կա Ռուսաստանի իմաստուն ղեկավարությունը, ով գիտի, որ Միացյալ Նահանգներն է հակամարտության խնդիրը: Ռուսաստանի խոհեմություն շնորհիվ կարող ենք խուսափել իրավիճակի սրացումից», - ասել է Սիրիայի նախագահը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /