• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
10.05.2018 | 17:00

ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշումը ավելի է սրելու Մերձավոր Արևելքի լարված իրավիճակը. իրանագետ

«Հայ ձայն»-ի զրուցակիցն է իրանագետ Արտյոմ Տոնոյանը

 

 

1.      ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ինչպես Իրանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կծնի:

 

Արդեն տևական ժամանակ Մերձավոր Արևելքը լարվածության համաշխարհային խոշոր օջախներից է, իսկ Թրամփի՝ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ից (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից) կամ այսպես կոչված միջուկային համաձայնագրից դուրս բերելու մասին որոշումը, Իրանի նկատմամբ նախկին պատժամիջոցների հնարավոր վերականգնումը և նորերի սահմանումը ավելի են սրելու առանց այն էլ լարված իրավիճակը։ Իրանի և տարածաշրջանի համար դրանք պարունակում են տնտեսական նոր խնդիրների ու ճգնաժամերի առաջացման վտանգներ, որոնք ակամա հագնեցնելու են Իրանի հետ տարածաշրջանային և արտատարածաշրջանային պետությունների հարաբերությունների՝ քաղաքական և տնտեսական բաղադրիչների հարկադրական վերանայման անհրաժեշտության։

 

2.      Այս ամենի հանդեպ ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը: Արդյո՞ք կտրուկ քայլեր կամ որոշումներ կլինեն Իրանի կողմից:

 

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Իրանի հոգևոր-քաղաքական վերնախավի հայտարարություններում նախանշվում են պատասխան գործողությունների երկու հիմնական ուղղություններ, այն է՝

 

ա) Հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին, քանի դեռ այն ի զորու կլինի ապահովել Իրանի ազգային շահերը։ Դա նշանակում է, որ միջուկային համաձայնագիրը կմնա ուժի մեջ, եթե դրա տակ ստորագրած մնացած պետությունները հավատարիմ կմնան այդ համաձայնագրին և շարունակեն կատարել այդ համաձայնագրով իրենց ստանձնած պարտավությունները՝ հնարավորին սեղմ ժամկետներում երաշխիքներ տալով Իրանին, որ չեն միանա առաջիկայում ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ սահմանվելիք պատժամիջոցներին։

 

բ) Դուրս գալ համաձայնագրից և վերսկսել արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացումը այն պահից սկսած, երբ միջուկային համաձայնությունը կդադարի ապահովել Իրանի ազգային շահերը, ավելի պարզ՝ մինչև համաձայնագրի ստորագրումը Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների վերհաստատման դեպքում եվրոպական երկրների՝ դրան միանալը։

 

3.      Ի՞նչ եք կարծում, Թրամփի որոշման մեջ իր դերը կամ ազդեցությունն ունի Իսրայելը՝ հաշվի առնելով օրեր առաջ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կողմից ներկայացված իսրայելական հատուկ ծառայությունների այսպես կոչված բացահայտումները:

 

Իսրայելական հատուկ ծառայությունների կողմից «Իրանում միջուկային զենքերի ստեղծումն ապացուցող հազարավոր փաստաթղթերի ձեռքբերման» մասին Նեթանյահուի հայտարարությունը, ըստ էության, առ ոչինչ է դեռ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրապարակվել այդ փաստաթղթերը։ Նախկինում նույն՝ ուրանի հարստացումը կանխարգելելու և դրա՝ միջուկային զենքի վերածելը թույլ չտալու պատճառաբանությամբ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ն որպես հիմք ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ Իրանի մասով զեկույցները, իսկ այս անգամ նույնիսկ նշված կառույցի վերջին 10 զեկույցները փաստում են, որ Իրանը հավատարիմ է ՀԳԾՀ-ով իր ստանձնած պարտավորություններին, ավելին «5+1 խմբի» անդամ մյուս երկրները ևս իրենց հայտարարություններում կիսել են ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների հավաստիությունը՝ դրական արտահայտվելով միջուկային ծրագրին Իրանի ցուցաբերած հավարտմության մասին։ Հետևաբար, կարելի է գոնե այս պահին ենթադրել, որ Թրամփի որոշումը իրավական հիմք չունի և պայմանավորված է աշխարհաքաղաքական այլ պատճառներով, մասնավորապես, օրինակ, Մերձավոր Արևելքի երկրներում, այդ թվում Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում մեծացող ազդեցությունը սահմանափակելու և ճնշելու քաղաքականության ակտիվացմամբ։

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /