• USD 483.03
  • GBP 647.65
  • EUR 567.51
  • RUB 7.74
  • GEL 197.96
Մայիս 21, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
10.05.2018 | 16:35

Ի՞նչ պիտի ըսէ Փաշինեան Մոսկուայի մէջ

      Յառաջիկայ  օրերուն Սոչիի մէջ տեղի  պիտի ունենան   Եւրասիական Միութեան հերթական  ժողովները:   Հայաստան, որպէս անդամը  այդ  տնտեսական-քաղաքական    մարմնին  նոյնպէս  պիտի մասնակցի  այդ   ժողովին:

 Լրատուական    շարք   մը աղբիւրներ այս օրերուն քննարկման   թեմա   դարձուցին         Հայաստանի   վարչապետ   Նիկոլ  Փաշինեանի եւ     արդէն իսկ    չորրորդ անգամ   Ռուսաստանի  նախագահութիւնը ստանձնած  Վլատիմիր Փութինին հետ     հանդիպման       լուրը:

 

  Ճիշդ է,  որ  առաջին  փուլին     լուրը  ճշդուած     չէր,  սակայն    իր  վարչապետ ընտրուելէն  անմիջապէս  ետք    Փաշինեան   յայտարարեց, որ    պիտի մասնակցի    Սոչիի  ժողովին ու այդ     համաժողովի շրջանակներուն  մէջ  ալ հանդիպում պիտի ունենայ         Վլատիմիր  Վլատիմիրովիչ Փութինին  հետ:

     Այս   առումով ալ ինչքան   «Լոքալ»   համարուի  Հայաստանի մէջ  կայացած     «Թաւշեայ  յեղափոխութիւն»ը  ապա             մասնաւորապէս այս   փուլին     Միջին Արեւելքի  մէջ     տեղի ունեցած   զարգացումները     կը յուշեն,  կամ    աւելի  ճիշդը «կ'ազդարարեն»  որ   Հայաստանի դէպքերու  ետին «ինչ որ ուժեր»  կը փորձեն  ու դեռ    ալ պիտի փորձեն   արտաքին օրակարգ սահեցնել:

 

    Երեք հարիւր  հազար Հայաստանցի,  որոնք       հիմնականին մէջ     պայքարի    դուրս եկան    ընկերային-տնտեսական  ծանր  վիճակներու   պատճառով   շատ  ալ մտահոգ չեն,  որ ինչ  կը կատարուի Սուրիոյ, Թուրքիոյ    ու մանաւանդ  Իրանի  մէջ:

 Գիտեն, որ Սուրիոյ մէջ      թէժ   պատերազմ մը կ'ընթանայ ու  կ'ընդունին, որ «Ամերիկան   քանդեց    էտ   կէօզէլ  երկիրը», ատկէ  զատ  սակայն  անոնց համար շատ    մեծ  մտահոգութիւն մը չէ, որ ինչ   ձեւաչափերով  կ'ընթանան   շրջանային  բաւական   «տաք»   փուլ մտած       պայքարները:  Անոնք  բնականաբար մեղաւոր  չեն: Վատ  կ'ապրին ու  վատ ապրող մարդը   բնական    մօտեցումով մը  կը դառնայ աւելի  «էկոյիստ»   եւ   անձնակեդրոն:

  Պիտի չհանձնուիմ  կանխավարկածներու  տեղ  տալու  կամ հաւատալու մօտեցումին, բայց  յստակ է նաեւ, որ Հայաստանի   մէջ  տիրող  իրավիճակին պատճառով Հայաստանի  բնակիչներու  մեծ    խաւ մըն ալ  կայ, որ   մեր երկրի  վիճակին  գլխաւոր պատասխանատու կողմը  կը համարէ       Ռուսաստանը:   Մէկդի թողնենք, որ անցնող տարիներուն Հայաստանի  իշխանութիւններուն ու յատկապէս  Սերժ Սարգսեանի՝            Մոսկուայի հետ ունեցած  կապերը         մնացին  բարձր մակարդակի  վրայ: Ոչ միայն  տնտեսական     առումով  այլ  յատկապէս  ռազմավարական եւ   ՀՀ իշխանութիւնները ամէն առիթի չէին մոռնար  «շեփորել»,  որ Ռուսաստանը Հայաստանի     ռազմավարական   գործընկերն է:

 Անոնք  սակայն կը մոռնային մէկ կարեւոր փաստ, որ իրենց տուած  կարծիքը կամ ունեցած  տեսակէտը   շատ չէր համապատասխաներ   Հայաստանի    ժողովուրդի մեծ  մասայի  կարծիքին:

  Ոչ  անոր համար, որ մեր ժողովուրդը      փոխած էր իր քաղաքական   արեւելումը եւ սկսած էր արեւմտամէտ դառնալ, այլ ինչպէս վերեւը  յիշատակեցի    այդ   մօտեցումը կամ  «դրժում»ը      անմիջական  կապ ունէր մեր հայրենակիցներու        ապրեալձեւին եւ դժուարութիւններուն  հետ:

 Այդպէս   եղած է միշտ:

  Ժողովուրդը կը մոռնայ  ամէն յարաբերակցութիւն  եւ կրնայ  տեսնել միայն իր   «քիթին  առջեւ» եւ այս պարագան  ալ   յար եւ նման   է    հազարաւոր այլ  օրինակներու, երբ օրուայ     «սեւ հաց»ի   բեռան  տակ      բոլոր   մօտեցումները   գլխիվայր կը դառնան եւ    սկիզբ  կ'առնէ  բոլորովին նոր վիճակ մը:

 

 Այս  համընդհանուր    իրավիճակին մէջ  է նաեւ,  որ  մեծ  կարեւորութեամբ   հարկ է սպասել   Փաշինեան-Փութին  հանդիպման, որմէ ետք ալ   աւելի յստակ    պիտի դառնայ    Հայաստանի     իշխանութեան      հասած    նոր ուժին  քաղաքական ընդհանուր  դիրքը  եւ  կողմնորոշումը:

 

 

 Պիտի չըսեմ,  որ  Երեւանի  մօտ   ԱՄՆ դեսպանին վերջերս  կատարած  քայլերը,   շարժումները եւ առհասարակ     «աշխուժութիւն»ը   ինծի  համար  «դուրեական»  չեն,  բայց     պէտք է   նշել ու հաստատել, որ    ցանկացած  պահու եւ    ցանկացած երկրի մէջ Միացեալ Նահանգներ պատրաստ է    միաւորներ «որսալ»:

 

 

 Մեզի    եւ յատկապէս   Նիկոլ Փաշինեանին կը մնայ  ճիշդ կողմնորոշուիլ ու   «Հանրապետութեան»  հրապարակէն    իր արտայայտած    գաղափարներն ու Հայաստանի   արեւելումին վերաբերեալ            մտքերը       գործնական հունի  մէջ  դնել:

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար


    Լրահոս
    ՌԱԿ
    Տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը (Լուսանկարներ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /