• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
11.05.2018 | 14:06

Կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը

Այսօր մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության առաջին  նիստը: Վարչապետի որոշմամբ՝ կառավարության նիստերը բաց են լինելու լրագրողների համար:՚

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետը գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին խնդրեց ներկայացնել Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած կարկտահարության վերաբերյալ տվյալներ: 

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ կարկտահարության հասցրած վնասի չափերը գնահատելու համար գյուղատնտեսության նախարարությունը մասնագետների խումբ է ուղարկել: Ըստ նրա՝  վնասները մեծ ծավալի չեն, այդուհանդերձ կան վնասված այգիներ: «Մասնագետները մարզային կառույցների հետ համատեղ ձևավորված հանձնաժողովով կգնահատեն վնասի չափը: Երբ լինեն այդ տվյալներն, անպայման կտեղեկացնենք»,- նշեց Իգնատի Առաքելյանը:

Վարչապետի հարցին՝ վնասի չափը գնահատելուց հետո ինչ գործողություններ պետք է իրականացվեն. գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն ասաց, որ վնասի չափը պարզելուց հետո կառավարությունը հիմնականում հնարավորություն է ունեցել զիջելու հողի հարկը, ջրի վարձը, կամ սերմերի համար է փոխհատուցում տրվել: «Իմ տեղեկատվությամբ՝ ավելին չէր տրամադրում»,- նշեց Իգնատի Առաքելյանը: 

«Կարծում եմ՝ այդ թեմային անպայման կանդրադառնանք: Պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որպեսզի մարդիկ իսկապես զգան՝ պետությունը ջանքեր է գործադրում, որ իրենք այդ վիճակից դուրս գան»,- արձագանքեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հակակարկտային համակարգերով չեն կարողանում այդ հարցը լուծել, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ կոնկրետ այդ կարկտահարված տարածքները դուրս են հակակարկտային ներազդեցության դաշտից: «Այս պահին կարողանում ենք ընդամենը 15 տոկոսը ծածկել, երկու տարվա ընթացքում պետք է ծածկենք 70 տոկոսը»,-ասաց նա:

Վարչապետի նշեց, որ կառավարության ձևավորումից հետո այս թեմային նորից կանդրադառնան:



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /