• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
11.05.2018 | 14:31

Մեր երկրում չկա անպատժելի մարդ. ՀՀ Ոստիկանապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ոստիկանապետ նշանակված Վալերի Օսիպյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել, այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»:

Ոստիկանապետը ներկայացրել է նաեւ վարչապետի ներկայացրած պահանջները. «Լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած»:

Լրագրողները հետաքրքրվեցին. Վալերի Օսիպյանը անհրաժեշտության դեպքում կձերբակալի նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին:

«Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որեւէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որեւէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվություն ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ»,- ասել է Վալերի Օսիպյանը:



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /