• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
11.05.2018 | 15:55

Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարումը որպես Սփյուռքի նախարար. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հակոբյանը կմնա պաշտոնում:

«Այս պահին մենք կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու ծրագիր չունենք և չենք էլ հասցնի ֆիզիկապես, սակայն Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Ամեն ինչ անելու ենք, որ այդ նախարարությունը գործի ոչ միայն սփյուռքի ու հայապահպանության շրջանակում, այլև դա պետք է հայրենադարձությունը կազմակերպող և հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 2008 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Հրանուշ Հակոբյանը:



    Լրահոս
    Քաղաքականություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով (տեսանյութ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /