• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
12.05.2018 | 15:10

Ինչու են բարձրանում նավթի գները

 

Համաշխարհային շուկայում, ավելի կոնկրետ Նյու Յորքի և Լոնդոնի բորսաներում,  սրընթաց բարձրանում են նավթի գները։ Վերջին մեկ ամսվա ընթացքում այն ավելացել է մոտ 15 դոլարով՝ 60-ից հասնելով 75-ի։ Նավթի գների նմանատիպ բարձրացումը պայմանավորված է մի քանի իրադարձություններով, որոնց ականատեսն ենք լինում վերջին օրերին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բնագավառներում։

 

Նախ, տնտեսական գործոնների մասին. վերջին տարիներին նկատել է, որ 2008թ.-ից համաշխարհային տնտեսությունում առկա լճացումը հաղթահարվել է, Եվրամիությունը ու ԱՄՆ-ը տնտեսական աճ են ցույց տալիս։ Տնտեսական աճի սրընթաց դանդաղումը, որը վերջին տարիներին նկատելի էր Չինաստանի տնտեսությունում, նույնպես հաղթահարված է: Թեև վերջինիս տնտեսությունը չի աճում նախկին տեմպերով, սակայն դանդաղման գործընթացն էլ է կանգ առել, հետևաբար աշխարհի ամենամեծ տնտեսությունը ունեցող պետության աճի կայունությունը նույնպես կարևորագույն գործոն է։

 

Սա նշանակում է, որ հստակորեն կարելի է կանխատեսել, որ առաջիկայում նավթի պահանջարկը միայն աճելու է, ու այս սպասումներն են, որ ազդում են նաև նավթի գների աճի վրա։ Սակայն կան այլ գործոններ ևս, որոնցից կարելի է առանձնացնել ՕՊԵԿ անդամ պետությունների ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը, որով կողմերը համաձայնության են եկել կրճատել նավթի օրական արդյունահանումը մոտ 1.5 մլն/բարել։ Պետք է նկատել, որ պայմանավորվածություն ձեռք բերած կողմերին առայժմ հաջողվում է պահպանել և իրականացնել այն։ ԱՄՆ նախագահը այս պայմանագիրը դավադրություն է անվանել, քանի որ այն նպաստում է, որ Ռուսաստանը պատժամիջոցների պայմաներում տնտեսական աճ գրանցի։

 

Սակայն խնդիրն այն է, որ Թրամփը իր քաղաքականությամբ նույնպես նպաստում է նավթի գների բարձրացմանը։ Վերջինս ձգտում է մեծացնել ամերիկյան ապրանքների արտահանումը, որպեսզի արտաքին առևտրաշրջանառության մեջ հաղթահարի կախվածությունը ներմուծումից։ Այս քաղաքականությունը նպաստում է, որ դոլարը սկսի էժանանալ միջազգային մյուս արժույթների համեմատ, իսկ դա իր հերթին նպաստում է նավթի գների բարձրացմանը։ Նավթ-դոլար հակադարձ կախվածությունը հայտնի փաստ է, և եթե դոլարի ուժեղացումը նպաստում է նավթի գների անկմանը, ապա էժանացումն էլ հակառակը՝ նավթի գների բարձրացմանը։

 

Վերջապես կա հաջորդ հանգամանքը, որն է անկայունությունը Մերձավոր Արևելքում, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում նավթի շուկաների կայունության վրա, հետևաբար նպաստում է գների բարձրացմանը։ Այս իրավիճակի վրա ազդում են նաև ԱՄՆ-Իրան սրվող հարաբերությունները, Թրամփիէ Իրանի հանդեպ հնարավոր  պատժամիջոցներ կիրառման սպառնալիքները։

 

Այս իրավիճակը, սակայն, նպաստում է, այսպես կոչված թերթաքարային նավթի արդյունահանման աճին։ Ամերիկյան թերթաքարային նավթի արդյունահանման վրա բացասաբար են ազդում նավթի ցածր գները. հայտնի է, որ վերջինիս ինքնարժեքը, ի տարբերություն սովորական նավթի, շատ ավելի բարձր է։ Սա նշանակում է, երբ ամերիկյան թերթաքարային նավթի աշտարակները, օգտվելով գների աննախադեպ բարձրացումից, սկսեն ամբողջ թափով աշխատել, ապա մենք նորից ականատես կլինենք նավթի գների մասնակի անկմանը։  

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /