• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան, Սպասվող Միջոցառումներ
14.05.2018 | 19:08

Թանգարանների միջազգայիրն օր, Թանգարանների գիշեր. «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»

Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ, Արցախում՝ կնշվի 6-րդ անգամ: Միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ  օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:

Թանգարանների միջազգայիրն օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:

 

Երկու օրերն էլ մեր հանրության սիրված տոներից են, որի վառ վկայությունը տարեցտարի ավելացող մասնակից թանգարանների և բազմահազար այցելուների թիվն է: Այս տարի միջոցառմանը միացել են Հայաստանի և Արցախի 116 թանագարաններ:

 

2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: Միաժամանակ, երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի նաև Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

 

Կազմակերպվելիք միջոցա­ռումները ևս մեկ անգամ կնպաստեն հայրենի մշակույթի և հայոց պատմության հերոսական էջերի հանրահռչակմանը` ամրապնդելով մշակութային արժեքների պահպանության, տարածման, սերունդներին դրանց հաղորդակից դարձնելու  և հասարակության տարբեր տարիքային խմբերի ներգրավվա­ծությունը միջոցա­ռումների շուրջ ապահովելու մեր նպատակին:

 

Միջոցառումների ձևաչափին համապատասխան` մայիսի 18-ին` 10:00-ից 18:00-ն, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 00:00-ն Հայաստանի և Արցախի 116  թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար: Մայիսի 19-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև 01:00-ն:

 

Բոլոր միջոցառումները, ինչպես և նախորդ տարիներին, կլուսաբանվեն ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում (www.mincult.am) և ֆեյսբուքյան էջում (www.facebook.com/ARMMINCULT/):

 

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /