• USD 483.03
  • GBP 647.65
  • EUR 567.51
  • RUB 7.74
  • GEL 197.96
Մայիս 21, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Աշխարհի ձայն, Լրահոս
14.05.2018 | 17:01

Երուսաղեմում Թրամփի պատվին պուրակ է անվանակոչվել

Այսօր Երուսաղեմում բացվող ԱՄՆ դեսպանատան տարածքում պուրակ է անվանակոչվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին:   

Ծառերով և ծաղիկներով հարուստ փոքրիկ պուրակը, որը գտնվում է ԱՄՆ դեսպանատան առջև, զբաղեցնում է տասը քառակուսի մետր: Պուրակի կենտրոնում խճանկարի տեսքով դեկորատիվ խնձոր կա, որը նշանակությունը դեռ չի բացատրվել:

Նաև պուրակում տեղադրված է նաև եբրայերէն, անգլերեն և արաբերեն գրություն. « ԱՄՆ Դոնալդ Թրամփի անվան հրապարակ»: Դրա հարևանությամբ առկա է մեկ այլ գրություն ևս՝ անգլերեոն և արաբերենով. «Հրապարակը ստեղծվել է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք՝ հավերժացնելու համար Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը»: Այս գրությունը չի թարգմանվել արաբերեն:

Հիշեցնենք, որ ասյօր՝ մայիսի 14-ին Երուսաղեմում բացվելու է ԱՄՆ դեսպանատունը. այն Թել Ավիվից տեղափոխվել է Երուսաղեմ:


    Լրահոս
    ՌԱԿ
    Տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը (Լուսանկարներ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /