• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.05.2018 | 15:30

Նոր կառավարությանը պետք է ժամանակ տալ. Փորձագետներ

Այսօր տարբեր մամուլի ակումբերում փորձագետները խոսել են Հայաստանի նոր կառավարության եւ հնարավոր զարգացումների մասին:

 

 

 

Կարծիքներ.

 

 

 

ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյան. Մարտի 31-ից սկսած` հավատալով, չհավատալով կամ կիսահավատալով, ականատես եղանք յուրահատուկ մի գործընթացի, որը հանգեցրեց փոփոխությունների: Շատերն այդ գործընթացը կոչում են ազգային զարթոնք, շատերը՝ իշխանափոխություն, հեղափոխություն, բայց ակնհայտ է, որ ինչ անուն էլ այն ունենա, եղել են փոփոխություններ: Իմ պատկերացմամբ առաջին երկու փոփոխությունները, որոնք պետք է լինեն այս գործընթացից հետո՝ վստահությունն է եւ նոր շունչը: Վստահել ենք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը լինի վարչապետ, ուրեմն պետք է վստահենք նաեւ նրան, որ լավ հաշվարկել է, գտել է ամենաճիշտ լուծումները, նշանակել է նրանց, ովքեր այս պահին եղած հնարավորություններով կյանքի կկոչեն տեսլականը: Ուրախ եմ, որ եկել են երիտասարդներ, համակարգի հետ չկապված, եկել են մարդիկ, ովքեր չունեն նախկին «կապերը», որտեղ են կոռուպցիոն եւ այլ արատավոր երեւույթներ: Կարեւորն այն է, որ մարդիկ ընկալեն՝ փոփոխությունը բոլորիս մեջ պետք է լինի, ոչ թե միայն 18 հոգանոց կառավարության նոր կազմի: Եթե ամեն մեկս մեր պարտականությունն անենք ու հանկարծ պարզվի, որ մի տեղակալ կամ մի նախարար չի անում իր պարտականությունները, կլինենք պահանջատեր, կդնենք պահանջ Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովի առաջ, որն էլ անվստահության քվե կհայտնի նախարարին: Կան մեխանիզմները, բայց ամեն մեկս մեր տեղում պետք է փոխվենք ու աշխատենք: Ամեն ինչ պետք է ապահովվի, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Դրա համար, նրա խոսքով, հարկավոր են օրենսդրական մի շարք փոփոխություններ: Նոր կառավարությունը պետք է թափանցիկ լինի ոչ միայն «live»-երի շնորհիվ, այլ՝ հաշվետվողականության: Պետք է ասվի՝ այս նպատակի համար այսօր փոխելու է սա, վաղը նա, դրա համար մեկ շաբաթում կամ մի ամսում արվելու է սա սա: Հանրությունը պետք է դառնա բարեփոխումների մասնիկ: Նախորդ կառավարությունների խնդիրն այն է եղել, որ նրանք չեն հաղորդակցվել հանրության հետ, դրա համար բոլոր բարեփոխումները՝ անկախ նրանցի լավն են եղել, թե վատը, չէին ընկալվում մարդկանց կողմից:

 

 

 

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյան. Նորանշանակ նախարարները հայտնի չեն, արդեն դրական է, պետք է սպասել որոշ ժամանակ, նոր գնահատական տալ նրանց աշխատանքին: Լավ է, որ նոր մարդիկ են, հիմա ուրիշ խնդիր կա՝ կոմպետե՞նտ են այդ մարդիկ, թե ոչ. դա ինձ անհանգստացնում է, ազնիվ, լավ մարդը պարտադիր չէ, որ լավ մասնագետ լինի, պետք է սպասենք: Այս դեպքում շոգեքարշը՝ Նիկոլ Փաշինյանը, վստահ է իր կառավարության համար, եւ ռիսկը նրա վրա է: Հիմնական խնդիրն այն է, թե ինչ հրահանգներ է տալիս վարչապետը։ Սխալ է հետ բերել «Ծառուկյան» դաշինքին եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը», նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը, աղքատությունը: Կարծում եմ, որ դա ական է ներկայիս իշխանության համար: Այս դեպքում կարելի է բոլորին էլ հետ բերել՝ ամենաառաջինից սկսած:

 

 

 

Քաղաքական գործիչ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյան. Վաղ է գնահատական տալ կառավարության նոր կազմին եւ դեռ պետք է նրանց ժամանակ տալ: Նորանշանակ վարչապետի իրավունքն է՝ կազմել այնպիսի կառավարություն, որոնց հետ իրեն կոմֆորտ է աշխատել»,-ասաց նա եւ գլխավոր հարցը համարեց այն, թե ուր է գնում երկիրը: Սա ժամանակավոր կառավարություն է: Անհապաղ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ լինեն նոր ընտրություններ, նոր ԱԺ ձեւավորում եւ դրանից հետո՝ նոր կառավարություն:

 

 

 

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյան. Ամեն ինչ պետք է անել, որ կառավարությունը լինի հաջողակ: Սարսափելի ծանր լուծ վերցրեց անվտանգության ծառայության նորանշանակ պետը: Նիկոլ Փաշինյանը նրա ուսերին դրեց տասը տարվա անդադար թալանի բացահայտման խնդիրը: Ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը պարտադիր կնայի ողջ համակարգը եւ փոփոխություններ կմտցնի սպայական անձնակազմի քանակի վրա: Իմ կարծիքով՝ պետք է նոր միավոր ստեղծվի, որ դրանով զբաղվի:

 

 

 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան. Հայաստանի նոր կառավարության աշխատանքը պետք է գնահատել հարյուր օր անց: Կարեւոր չէ՝ նոր կառավարության անդամները երիտասարդ են, թե ոչ այնքան, հարցն այն է՝ կառավարությունն իր առջեւ դրված խնդիրները կիրականացնի՞, թե՞ ոչ: Խնդիրների իրականացման դրական արձագանքներ արդեն գալիս են, օրինակ՝ մաքսայինից: Սա ժամանակավոր կառավարություն է, անկախ նրանից՝ քանի ամիս կաշխատի: Այն մենաշնորհների վերացման, դատաիրավական համակարգի փոփոխության, որակի հարց պետք է լուծի, դեռ կան գլխավոր դատախազ, ՀՔԾ եւ Քննչական կոմիտեի ղեկավարներ, որոնք հին իշխանության ներկայացուցիչներն են: Հայաստանը դուրս է գալիս վասալային այդ գործընթացից, դրական է, որ որոշ նախարարներ չհայտնվեցին նոր կառավարությունում՝ Արտաքին գործերի, Սփյուռքի, Պաշտպանության եւ արդարադատության նախարարները, նրանք նախկին իշխանության խորհրդանիշներն էին, դա դրական էր, իսկ ամբողջովին աշխատանքը դրական կլինի, թե ոչ, կերեւա: Անընդհատ բարձրաձայնվում է, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվել, ինչու՞ էր վարչապետն անընդհատ դա նշում, քանի որ Ռուսաստանը ցանկացած փոփոխության հավանականություն հիվանդագին է ընդունում, ու չնայած պաշտոնական տեսակետից զուսպ է, սակայն փորձագիտական, շատ դեպքերում՝ հայազգի փորձագետների շուրթերով հնչում են ագրեսիվ հայտարարություններ: Հենց դա էր պատճառը, որ վարչապետը ստիպված էր անընդհատ դա բարձրաձայնել: Ուղիղ եթերը թափանցիկության մի քիչ հասարակ ձեւն է, պարզ, կինոյի ձեւը, բայց իրականում Կառավարության թափանցիկությունը մաքսայինում, հարկայինում, դատաիրավական համակարգերում է, կառավարությունը նոր է ձեւավորվում, եւ որոշակի գործողությունների դեպքում դեռ կերեւա աշխատանքում թափանցիկությունը: Եթե հուլիսին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է մեծամասնություն ստանալ՝ հենվելով հեղափոխական այս պաթոսի վրա, բայց մյուսները կարող են տուժել: Ժամանակի ընթացքում հեղափոխական պաթոսը կպակասի, բայց եթե այս ընթացքում կառավարությունը կարողանա իրականացնել որոշակի բարեփոխումներ՝ մեծամասնություն կստանա: Քաղաքական բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն ընտրությունների: Արտահերթ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն կհավաքի անհրաժեշտ ձայները, գրագետ քարոզարշավի դեպքում խորհրդարան կանցնեն ՀՅԴ-ն, Ժառանգությունը՝ բավական ազդեցիկ խմբով, հավանական է, որ անցնի նաեւ ՀԱԿ-ը, նաեւ հավանական է, որ կստեղծվի մի նոր ուժ, որը կներկայացնի Հայաստանում ռուսական կողմնորոշման ընտրողներին, որովհետեւ իրենք իրենց ներկայացուցչությունը չունեն: Մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն չի անցնի:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /