• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
14.05.2018 | 21:26

Հերքում ենք ավանդույթները, դրանք նորաձև չեն…

Մենք սիրում ենք լսել եվրոպական դուդուկը, պարել վերջինիս հնչյունների ներքո, իսկ երբևէ մտածո՞ւմ ենք,  թե ինչեր ենք կորցնում, որոնք հային հայ են պահում։

Ես մի հայորդի եմ, ով կարող է ժամանակակիցների կողմից հետամնաց ընկալվել, անգամ ազգայնամոլ,  ծայրահեղական, սակայն հայրենասեր լինելը ծայրահեղականություն չէ։ Բոլորն են այժմ իրենց համարում հայրենասեր։ Գնալ այնտեղ, որտեղ պետք են ծափահարություններ, պետք է վերջերս «հային» օդի-ջրի պես հարկավոր «լայք»այ սրանք են ներկայիս հայրենասերների մի մասի  ձգտումներն ու նպատակները, այլ ոչ թե հայրենիքն ու ազգը, հայրենականն ու ազգայինը: Ինչ փույթ, թե այդ հայրենասիրությունից հայի դիմագիծը կպատվի երեսը վհուկի նմանեցնող դիմակով։

 Հաճախ սկսում եմ մտածել, որ գուցե ճիշտ են մեծերը տարբեր քսուկներին «գաջ» անվանելու հարցում, հաճախ նաև մտածում եմ, թե սխալվում են, քանզի գաջը շինարարության մեջ օգտագործվող կարևոր նյութ է, իսկ այ մարմնի «գաջը» գուցե  ձգում և երիտասարդացնում է աղջկան, բայց դրան զուգահեռ նաև վերջինիս դարձնում է ոչ թե մարդ կամ մարմին, այլ քիմիական միացություն,  որին դիպչել անգամ ափսոսում ենք,  քանզի ողջ տեսքը կորում է։ Այս հարցում տղաները միշտ էլ մեղադրում են հայուհիներին և ափսոսում, որ իսկական հայուհին այսօր փոքրամասնություն է Հայաստանում։

Բայց սխալ չի լինի նշել, որ այդ հարցում մեղավոր է նաև հայորդին, որ իր քրոջը, իր շրջապատի աղջիկներին արգելքներ դնելու փոխարեն, դեռ մի բան էլ ինքն է տարվել օտարածին նորարարություններով՝ մոռանալով, որ առաջնահերթ նա հայորդի է ։

Հայ աղջիկները դպրոցական տարիքից արդեն տրվում են նորաձևությանը, անգամ այնքան ժամանակ են հատկացնում շպարին, որ մոռանում են սերտել ոչ միայն դպրոցական դասերը, այլև իրենց ծնողների դաստիարակչական դասերը, առանց որոնց բարոյական դիմագիծը  չկորցնելն ուղղակի անհնար է։

Հագուստներ, որոնց նայելիս թվում է՝ ավելի լավ է չլինեին, սանրվածքներ, որոնց նայելով հաճախ (անգամ աղջկա դեպքում) գերադասելի է թվում ճաղատությունը։ Եվ ո՞ւր ենք գնում այսպեսՈ՞վ իմանա։

Բարձրանո՞ւմ ենք, թե՞ իջնում, բարիանո՞ւմ ենք, թե՞ չարանում... չգիտենք, բայց  մի բան կա,  որն անհերքելի է՝ մեծերից եկած ավանդույթները չպահպանողը, իրենը պահպանել ուղղակի անկարող է: Ստեղծել գուցե կարողանա, բայց հետագայում ինքը կուզենա դա քանդել, քանզի ստեղծածը նման չէ ո՛չ իրեն, ո՛չ այն ավանդույթներին, որոնց մասին ծնողներից է լսել, որոնք կարոտում է, բայց չի արտահայտվում հետամնաց չերևալու համար։

Եվ առհասարակ կարծես այսօր ամեն բան է արվում հետամնաց չերևալու համար։ Եվ դա ոչ թե ժամանակակից է, այլ չտեսության  մեծագույն դրսևորում։

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /