• USD 482.67
  • GBP 650.4
  • EUR 570.76
  • RUB 7.88
  • GEL 197.52
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
15.05.2018 | 13:05

Նիկոլ Փաշինյանի առաջին միջազգային հանդիպումը կայացավ Սոչիում

Ռուսաստանի Սոչի քաղաքում նախօրեին տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է  ունեցել այս միավորումը ներկայացնող պետությունների նախագահների ՝  Ալեքսանդր Լուկաշենկոյի (Բելառուս), Նուրսուլթան Նազարբաևի (Ղազախստան), Սոորոնբայ Ժեենբեկովի (Ղրղզստան), ինչպես նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր, որ կարևոր է քննարկման և երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան հասկանալու տեսանկյունից։

 

Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ունեն ռազմավարական բնույթ և բովանդակություն՝ պայմանավորված երկկողմ հարաբերություների որակով ու խորությամբ։ Այդ հարաբերություններին ռազմավարական բնույթ է հաղորդում դրա անվտանգային բաղադրիչը։ Հայաստանը Ռուսաստանի հետ կառուցում է ռազմական-դաշնակցային հարաբերությունների մի որակ, որն աննախադեպ է նախկին ԽՍՀՄ հարաբերություներում։ Հարաբերությունների նման ձևը պայմանավորված է տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակով ու Հայաստանի՝ իր հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններով։

 

Այս մակարդակով հանդիպման ժամանակ պետք է նաև ապացուցվեր, որ  Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում երկկողմ հարաբերությունները չեն տուժել։   

 

Մինչ հանդիպումը Փաշինյանը հայտարարել էր, որ երկկողմ հարաբերություները եթե անգամ փոխվեն, ապա միայն դեպի լավը։ Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և աշխատելու է միայն խորացնել  Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ այս առումով հատկապես շեշտելով ռազմական համագործակցության կարևորությունը։

 

ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների շարքը միայն ապացուցում է, որ ՀՀ-ի համար տնտեսական կարևորություն ունեցող ռազմավարական այս ուղղությունում ոչ միայն փոփոխություներ տեղի չեն ունենում, այլև սկսվում է զարգացման նոր գործընթաց, ինչը կարող է խորացնել հարաբերությունների որակը։ Սա նաև ապացուցում է ՀՀ-ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրաշրջանառության աննախադեպ աճը. միայն Ռուսաստանի ուղղությամբ այդ աճը կազմել է մոտ 35%:

 

Կարևոր է շեշտել, որ վարչապետ Փաշինյանի այցը Սոչի իր ձևի մեջ նաև աննախադեպ էր՝ պայմանավորված տեղի հայության կողմից կազմակերպված ընդունելությամբ: Կարելի է ասել, որ Սոչիի և մոտակա բնակավայրերի ողջ հայությունը հավաքվել էր ողջունելու նորընտիր վարչապետին։ Հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից Հայաստանի վարչապետին նման շուքով դիմավորելը և հանդիպումները նախկինում երբեք տեղի չեն ունեցել։ Հայաստանի նախկին նախագահներից և ոչ մեկի նկատմամբ նմանատիպ հետաքրքրություն ու հարգանք երբեք չի ցուցադրվել հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հարգանք է վայելում ոչ միայն ՀՀ-ում, այլև Սփյուռքում: 

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /