• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
16.05.2018 | 13:32

Տեղի ունեցավ Թեքեյան մշակութային միության Հայաստանի և ԱՄՆ-ի ու Կանադայի կենտրոնական վարչությունների աշխատանքային հանդիպումը

Մայիսի 15-ին Երևանի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունների անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է միության քաղաքականությունը և հետագա համատեղ գործունեությունը:

 

Հայաստանի  Թեքեյան միությունից հանդիպմանը մասնակցում էին նախագահ Ռուբեն Միրզախանյանը, միության անդամներ Արմեն Էլբակյանը, Վահագն Հասմիկյանը, Գուրգեն Գևորգյանը, Ստեփան Ստեփանյանը, Արա Հակոբյանը,  Սերգեյ Վարդանյանը, Հարություն Խաչատուրյանը  և գործադիր տնօրեն Գայանե Մուրադյանը:

ԱՄՆ և Կանադայի Թեքեյան Մշակության միության անունից ներկա էին նախագահ Էդմոնդ Ազատյանը, Հակոբ Վարդիվառյանը, Գևորգ Մարաշլյանը, Գևորգ Քյուշքերյանը, Սիլվա Քյուշքերյանը և գործադիր տնօրեն Արամ Արքունը:

 

 

Պարոն Ազատյանը հանդես եկավ բացման խոսքով՝ անդրադառնալով Հայաստանի ԹՄՄ-ի վերջին 20 տարիների ընթացքում ծավալած ակտիվ գործունեությանը: Վերջինս նշեց, որ «մենք պետք է ակտիվացնենք սերտ հարաբերությունները և ավելի կարևորենք երիտասարդներին»:

Պարոն Միրզախանյանը ողջունեց հյուրին և իր հերթին ընդգծեց, որ անհրաժեշտ է կազմակերպել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ընդհանուր հետաքրքրություն ունեցող գործունեություն:

 

Խորհրդի անդամները կազմեցին համատեղ գործողությունների հնարավոր առաջարկությունները:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /