• USD 482.67
  • GBP 650.4
  • EUR 570.76
  • RUB 7.88
  • GEL 197.52
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
16.05.2018 | 19:33

Երևանում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ուղղությամբ կատարվում է շատ փոքր ծավալով աշխատանք. Գերմանացի գիտնական

Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում գերմանացի պատմաբան, հայտնի ցեղասպանագետ, թուրքական արխիվներն առավելագույնս հետազոտողներից Հիլմար Կաիզերն ասաց, որ «հայ գիտնականները թուրքական արխիվներով չեն հետաքրքրվում: Ներկայումս Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրող թուրք դոկտորանտների, գիտնականների թիվն ավելի մեծ է, քան հայ գիտնականների և դոկտորանտների թիվը: Ստամբուլում ավելի շատ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության մասին, քան Երևանում: Ստամբուլում ավելի շատ միջոցառումներ են կազմակերպվում, քան Երևանում»:

 

Ըստ գիտնականի, հայոց  ցեղասպանության վերաբերյալ քննարկումներն արդեն տեղի են ունենում քաղաքական և ոչ թե գիտական շրջանակներում, 2009 թվականից այս թեմայով գիտական քննարկումներն իրենց վերջնակետին են հասել. «Ներկայումս մեզ հասանելի օսմանյան փաստաթղթերից պարզ է դառնում, որ մեկ միլիոն 400 հազար մարդ Թուրքիայում բնաջնջվել է: Կատարվածը Թուրքիայում ապրող հայերի «տոտալ ոչնչացում է», սպանդ: Ես 2014 թվականին Թուրքիայի ներքին գործերի մի հրաման հրապարակեցի, որը վերաբերում էր հայերի ոչնչացմանը: Թուրքական տեղեկագրերը, նաև գերմանականը, նաև անգլիական, նաև հայկականը փաստում են հայերի բնաջնջման մասին:

 

Տարբեր արխիվները ոչ թե մի պատմության մասին տարբեր բաներ են ներկայացնում, այլ ներկայացնում են մի բան՝ այն, ինչ եղել է: Երևանում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ուղղությամբ կատարվում է շատ լավ աշխատանք, բայց շատ փոքր ծավալով է արվում: Հուսամ թավշյա հեղափոխությունից հետո այս հարցի հանդեպ Հայաստանում վերաբերմունք կփոխվի: Պետք է հայերը ուսումնասիրությունները թարգմանեն առաջին հերթին թուրքերեն, հետո նաև անգլերեն: Այս դեպքում կկարողանաք թուրքական հասարակությանն ուղղորդել սեփական պատմությունն ուսումնասիրելուն: Այս դեպքում հնարավոր կլինի թուրքական ժխտողականության դեմ պայքարել: Ես կարծում եմ, որ լավ չէ, որ Հայաստանում չկա թուրքական գրականության հավաքման մի կենտրոն, որտեղ այդ ուսումնասիրությունները կհավաքվեն և կուսումնասիրեն: Ինչպե՞ս կարելի է ցեղասպանության ժխտման դեմ գործել, երբ այդ երկրում այդ մասին գրականությունը հավաքված չէ»,- նկատել է գերմանացի գիտնականը:


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /