• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
16.05.2018 | 18:36

Իրանը չի տրվի ճնշումներին անգամ պատերազմի սպառնալիքի դեպքում. Ռուհանի

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանիի հայտարարել է, որ ճնշումը, պատժամիջոցները կամ նույնիսկ պատերազմի սպառնալիքը չի ստիպի իրանական ազգին հայտարարել Միացյալ Նահանգներին իր կապիտուլյացիայի մասին: Այս մասին հաղորդում է ISNA- ն:

«Միջուկային ծրագրի շուրջ որոշ մարդիկ կարծում են, որ ճնշումը, պատժամիջոցները և սպառնալիքները, այդ թվում պատերազմի սպառնալիքը, կարող են ստիպել Իրանի ժողովուրդին գնալ կապիտուլյացիայի,- ասել է Ռուհանին: - Սակայն Իրանի ժողովրդի դիմադրությունը ցույց տվեց, որ նման վերաբերմունքը սխալ է»:

Իրանի նախագահը հավելել է, որ իր երկիրը «կդիմադրի ԱՄՆ դավադրությունը» է, որ «թշնամանք է իրանցիների հանդեպ և խնդիրներ է ստեղծում  նրանց համար»: «Մե՞նք ենք խախտել միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի բանաձևը, թե՞ Միացյալ Նահանգները»,- նշել է Ռուհանին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի հանդեպ պատժամիջոցների վերսհաստատման մասին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /